Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Նիդերլանդների Թագավորության ՖՆ աշխատակիցների այցը ՀՀ ՖՆ
04.06.2019
Նիդերլանդների Թագավորության ՖՆ աշխատակիցների այցը ՀՀ ՖՆ

ՀՀ ֆինանսների նախարարությունում կայացել է Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարության 30 աշխատակիցների ուսումնական այցը: Այն միտված էր հարկային քաղաքականության և բյուջետային գործընթացի կազմակերպման մասով հայաստանյան փորձի փոխանցմանը: ՀՀ ՖՆ աշխատակիցները ներկայացրել են Հայաստանում գործող հարկային օրենսդրությունը, իրականացվող բարեփոխումները, բյուջեի և միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման առանձնահատկություններն ու ընթացակարգերը:

Նման ձևաչափով ուսումնական այցը բխում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Նիդերլանդների ֆինանսների նախարարության միջև 2011 թվականին ստորագրված տեխնիկական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրից, որով, ի թիվս այլ միջոցառումների, նախատեսված են նաև ուսումնական այցեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Նիդերլանդներում: Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խորհրդի Նիդերլանդական ընկերակցային խմբի անդամ պետություն:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: