Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Նոյեմբերի 1-ից բուքմեյքերական գրասենյակները պետք է գործեն կրթական, պատմամշակութային հաստատություններից հեռու․ նախագիծը ընդունվել է
17.09.2020
Նոյեմբերի 1-ից բուքմեյքերական գրասենյակները պետք է գործեն կրթական, պատմամշակութային հաստատություններից հեռու․ նախագիծը ընդունվել է

Նոյեմբերի 1-ից վիճակախաղի կամ տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակները պետք է հեռու լինեն կրթական, պատմամշակութային և այլ հաստատություններից։ Իսկ դրանցում մուտք կարող են գործել անձը հաստատող փաստաթղթով։

Այսօր կառավարությունը հերթական նիստում ընդունել է ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած որոշման նախագիծը, որը սահմանում է վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը և չափանիշները։

Նկատենք, որ ներկայումս վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում: Այս փաստը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` վիճակախաղերով հրապուրվելու վտանգ ստեղծելով:

«Նախագծով փորձ է արվում զերծ պահել սոցիալական խոցելի խավը ներկայացնողներին մոլախաղերի հետ կապված վտանգներից։ Նախագծի կազմման համար հաշվի է առնվել թե միջազգային փորձը, թե մեր երկրի առանձնահատկությունը», -կառավարության նիստում փաստթուղթը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է, որ բուքմեյքերական գրասենյակը կամ անմիջականորեն (խաղասրահի միջո­ցով) տոտալիզատոր կարող է կազմակերպվել միայն այն շինությունում որը Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում մետր հեռու է որևէ կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից ուղիղ գծով առնվազն 150 մետր։

Կոտայքի մարզի վարչական կենտրոնում  և Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոնում  և Սևան համայնքի վարչական սահմաններում,  Արարատի, Արմավիրի, Արագածոտնի,  Լոռու և Շիրակի մարզերի  վարչական կենտրոններոււմ` ուղիղ գծով առնվազն 100 մետր հեռու է որևէ կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից։

Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնում և Ջերմուկի համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի վարչական կենտորոնում և Մեղրի համայնքի վարչական սահմաններում և Տավուշի մարզի վարչական կենտորոնում, որը ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու է որևէ կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից։

Բացի այդ, ըստ հաստատված որոշման, վիճակախաղի կազմակերպման գործունեության իրականացման համար նախատեսված շենք-շինությունների՝ խաղասրահների, բուքմեյքերական գրասենյակների`  յուրաքանչյուր սպասարկման սրահի ընդհանուր մակերեսը չի գերազանցում 200 քառակուսի մետրը: Վիճակախաղերի կազմակերպիչները պարտավոր են ապահովել նաև առնվազն նախասրահի, դրամարկղի, սանհանգույցի առկայությունը։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ կսահմանվի հստակ մեխանիզմ՝ բացառելով վիճակախաղի դեպքում 18 տարին, իսկ տոտալիզատորի, այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի դեպքում 21 տարին չլրացած անձանց մուտքը խաղասրահներ։ Պահանջվում է նաև իրականացնել նույնականացում, որի արդյունքներով բացառվելու է մուտքը այն ֆիզիկական անձանց, որոնք դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով նյութական ծանր դրության մեջ են դրել իրենց ընտանիքը և դրա հետևանքով ճանաչվել սահմանափակ գործունակ։

Այս որոշման նկատմամբ վերահսկողությունը վերապահված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին։

 

 

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)