Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության, միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների գծով եկամուտների և ծախսերի կատարողականը
11.06.2020
Քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության, միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների գծով եկամուտների և ծախսերի կատարողականը

Հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները։ Այսօր քննարկումների առանցքն է եղել ՀՀ արտաքին գործերի նախարարության, միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների և սփյուռքի հարցերի գծով եկամուտների և ծախսերի կատարողականը:

Ինչպես նախորդ օրերին, այսօր ևս ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է հաշվետու տարվա բյուջետային հատկացումների ընդհանուր ցուցանիշները:

Մասնավորապես, նա տեղեկացրել է, որ արտաքին գործերի նախարարության համար նախատեսված 16 մլրդ 648 մլն դրամի դիմաց փաստացի արձանագրվել է 16 մլրդ 435 մլն դրամի օգտագործում կամ շուրջ 99 տոկոս կատարողական:

Նախարարի խոսքով` ընդհանուր ծախսերում հիմնարար կշիռ ունեն օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայությունների մարմինների գործունեության կազմակերպմանն ու իրականացմանն առնչվող հատկացումները, որտեղ 10 մլրդ 760 մլն դրամի դիմաց արձանագրվել է 99.3 տոկոս կատարողական:

Անդամակցության գծով 2 մլրդ 550 մլն դրամ հատկացումն օգտագործվել է գրեթե 96 տոկոսով:

Նիստի հաջորդ հատվածում քննարկվել է եվրոպական ինտեգրման գծով եկամուտների և ծախսերի կատարողականը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով ֆինանսական ցուցանիշները, նշել է, որ դրամաշնորհային ծրագրերի համար փաստացի ստացվել է 8.6 մլրդ դրամ` ճշտված ծրագրի շուրջ 31 տոկոսը: Ոչ նպատակային կամ բյուջետային աջակցության դրամաշնորհների գումարը կազմել են 4 մլրդ 451 մլն դրամ: Եվրոպական ծագում ունեցող վարկային միջոցների հաշվին ճշտված ծրագիրը կազմել է շուրջ 20 մլրդ դրամ` արձանագրելով փաստացի 57 տոկոս ստացում:

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպմանը

Մայիսի 2-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպումը: Հանդիպումը, որը կշարունակվի մինչև մայիսի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)