Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Տեղի է ունեցել ԱՊՀ գործադիր կոմիտեին  առընթեր Հաշվապահական հաշվառման համակարգող խորհրդի 14-րդ նիստը
15.09.2017
Տեղի է ունեցել ԱՊՀ գործադիր կոմիտեին առընթեր Հաշվապահական հաշվառման համակարգող խորհրդի 14-րդ նիստը

Ղրղզստանի Հանրապետության Իսիկ Կուլի մարզում տեղի է ունեցել ԱՊՀ գործադիր կոմիտեին  առընթեր Հաշվապահական հաշվառման համակարգող խորհրդի 14-րդ նիստը, որին որպես խորհրդի անդամ մասնակցել է նաև ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մեթոդաբանության և հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ Կարեն Ալավերդյանը:

Նիստին մասնակցել են ԱՊՀ գործադիր կոմիտեին  առընթեր Հաշվապահական հաշվառման համակարգող խորհրդի անդամները (ԱՊՀ անդամ պետությունների  հաշվապահական հաշվառման և աուդիտի հարցերով զբաղվող լիազոր մարմինների ներկայացուցիչներ), ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, հաշվապահների և աուդիտորների մի շարք մասնագիտական միությունների (ասոցիացիաների), հասարակական միավորումների, ուսումնական հաստատությունների, աուդիտորական կազմակերպությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են ազգային հաշվապահական համակարգերին առնչվող, ՖՀՄՍ-ների ու աուդիտի միջազգային ստանդարտների կիրառման փորձի, հաշվապահական հաշվառման քաղաքականության ձևավորման և հանրային նշանակության  ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների հրապարակման կարգի, աուդիտորական գործունեության ոլորտում խախտումների դեպքում ԱՊՀ շրջանակներում համընդհանուր իրավական պատժամիջոցների, անդամ երկրներում աուդիտորական կազմակերպությունների նկատմամբ  վերահսկողության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև  խորհրդի հետագա գործունեության հետ կապված կազմակերպչական և այլ հարցեր:  Նիստի վերաբերյալ տեղեկատվական հաղորդագրությունը կցվում է:

Информационное сообщение о XIV заседании Координационного совета по бухгалтерскому учету при Исполкоме СНГ

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: