Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման խորհրդի հերթական նիստը
18.02.2022
Տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման խորհրդի հերթական նիստը

Փետրվարի 18-ին տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման խորհրդի հերթական նիստը առցանց ձևաչափով:

Նիստին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Խորհրդի նախագահ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն իր խոսքում կարևորել է եկամուտների քաղաքականությանը վերաբերող հարցերը խորհրդի շրջանակում քննարկելու անհրաժեշտությունը: Նախարարը, վկայակոչելով ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի հիմնական սկզբունքներից մեկը, ընդգծել է, որ հարկային քաղաքականության մեջ ցանկացած փոփոխություն նախաձեռնելիս անհրաժեշտ է հաշվի է առնել դրա ազդեցությունը բիզնես միջավայրի և դրա մրցունակության վրա:

Նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է հարկային բարեփոխումների հիմնական նպատակադրումները, այդ թվում՝ հարկային եկամուտների կառուցվածքը և հարկային ծախսերը, կապիտալի շուկայի զարգացման նպատակով հարկման կարգավորումները և այլն:

Նիստի մասնակիցները հայտնել են իրենց պատրաստակամությունը շարունակել քննարկումները՝ գնահատելով առաջարկվող փոփոխությունների ազդեցությունը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)