ԹԵԺ ԳԻԾ
Տիգրան Խաչատրյանը գերմանացի գործընկերներին է ներկայացրել Կառավարության հնգամյա ծրագիրը
13.10.2021
Տիգրան Խաչատրյանը գերմանացի գործընկերներին է ներկայացրել Կառավարության հնգամյա ծրագիրը

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Բեռլին Էկոնոմիկս» անկախ խորհրդատվական ընկերության եւ «Գերմանական տնտեսական միավորում» հ/կ ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում նախարար Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրով նախանշված առաջնահերթությունները, ինչպես նաեւ խոսել է գործող արտաքին պարտքի կառավարելիության եւ մակրոտենտեսական ոլորտի առանձնահատկությունների վերաբերյալ:

Շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար՝ «Բեռլին Էկոնոմիկս»  ընկերության գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչիին իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակում, ինչպես նաեւ շեշտել է, որ գերմանացի գործընկերներն ուշադրությամբ են հետեւում ՀՀ կառավարության գործունեությանը եւ ողջունում են ընթացիկ աշխատանքներում տարվող բարեփոխումները:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են համագործակցության ընդլայնման  հնարավորությունները, ինչպես նաեւ պայմանավորվածություն ձեռք բերել շարունակելու օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը՝ միաժամանակ աջակցելով հայ-գերմանական երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը:

Նորություններ  ➤

Նորության նկար

Հրապարակվել է 2022թ. պետական բյուջեի պարզեցված հաշվետվությունը

Հարգելի' գործընկերներ, Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ ֆինանսների...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներն այցելել են Ֆինանսների նախարարություն

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ուսումնական ծրագրի շրջանակում հուլիսի 31-ին տեղի է ունեցել

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Սույն թվականի սեպտեմբերի 26-ին, 27-ին, 28-ին ժամը 11:00-13:00 և ժամը 15:00-17:00 ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա հանրային...