Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Տնտեսական համագործակցության և այլ հարակից ոլորտների ենթակոմիտեի նիստ ՀՀ և ԵՄ միջև
15.09.2020
Տնտեսական համագործակցության և այլ հարակից ոլորտների ենթակոմիտեի նիստ ՀՀ և ԵՄ միջև

Ս.թ. սեպտեմբերի 14-ից 15-ը հեռավար եղանակով տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Տնտեսական համագործակցության և այլ հարակից ոլորտների ենթակոմիտեի հերթական նիստը՝ ոլորտային առանձին  հանդիպումների ձևաչափով:

Նիստին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը:

Նիստի ընթացքում կողմերը, մասնավորապես, քննարկել են մակրոտնտեսական քաղաքականությանը, ֆինանսական ոլորտին, հանրային ֆինանսների կառավարմանը, զեղծարարության դեմ պայքարին, վիճակագրությանն առնչվող հարցեր, ներկայացվել են նշյալ ոլորտներում կատարվող աշխատանքները, իրականացվող բարեփոխումները: Միաժամանակ, անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ ֆինանսական ընթացիկ համագործակցությանն ու հետագա փոխգործակցության ուղղություններին:

Հանդիպումներին հայկական կողմից մասնակցել են իրավասու պետական մարմինների ու ՀՀ ֆինանսների նախարարության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: