Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ուժի մեջ է մտնելու «Հարկման բազայի խեղաթյուրումը և շահույթների տեղա­­փոխումը կանխելու նպատակով հար­­կային պայմանագրերին առնչվող միջո­ցա­­ռումների իրականացման վերա­բեր­յալ բազմակողմ կոնվենցիան»
25.09.2023
Ուժի մեջ է մտնելու «Հարկման բազայի խեղաթյուրումը և շահույթների տեղա­­փոխումը կանխելու նպատակով հար­­կային պայմանագրերին առնչվող միջո­ցա­­ռումների իրականացման վերա­բեր­յալ բազմակողմ կոնվենցիան»

2023 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետությունը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ավանդա­պահին ի պահ է հանձնել «Հարկման բազայի խեղաթյուրումը և շահույթների տեղա­­փոխումը կանխելու նպատակով հար­­կային պայմանագրերին առնչվող միջո­ցա­­ռումների իրականացման վերա­բեր­յալ բազմակողմ կոնվենցիայի» (այսուհետ՝ Կոնվենցիա) և վերջինիս անբա­ժա­նելի մաս կազմող վերապահումների ցանկի վավե­րագրերը: Կոնվենցիան ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել էր դեռ 2022 թվականի սեպտեմբերին:

Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից:

Կոնվենցիայի https://www.oecd.org/tax/treaties/multilateral-convention-to-implement-tax-treaty-related-measures-to-prevent-BEPS.pdf և վերջինիս անբաժանելի մաս կազմող վերապահումների տեքս­տերը https://www.oecd.org/tax/treaties/beps-mli-position-armenia-instrument-deposit.pdf առկա են նշված հղումներով:

Կոնվենցիայի դրույթները փոփոխում են Կոնվենցիան ստորագրած պետու­թյուն­ների միջև կնքված՝ կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ երկկողմ համա­­ձայնագրի որոշ դրույթները: Այդ դրույթները, սակայն, փոփոխվում են այն դեպ­քում, երբ այդ երկու պետու­թյուն­ները Կոնվենցիայի վերապահումների փաս­տաթղ­թում Կոնվենցիայի նույն դրույթի կիրառության վերաբերյալ ընտրել են նույն մոտե­ցումը:

Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև կնքված՝ կրկնակի հար­­կումը բացառելու վերաբերյալ երկկողմ համա­ձայնագրերի դրույթների փոփո­խու­թյան մասով Կոնվենց­իայի դրույթների կիրառության վերաբերյալ տեղեկատվությունը՝ այսինքն երկկողմ համաձայնագրերի դրույթների փոփոխության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Կոնվենցիան ստորագրած այլ պետությունների ընտրության համընկնումների մասին տեղեկատվությունը, հասանելի է հետևյալ հղումով https://www.oecd.org/tax/treaties/mli-matching-database.htm:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: