Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Վահե Հովհաննիսյանն ընդունել է Բեռլին Էքոնոմիքսի ներկայացուցիչներին
27.06.2024
Վահե Հովհաննիսյանն ընդունել է Բեռլին Էքոնոմիքսի ներկայացուցիչներին

Հունիսի 27-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Գերմանական տնտեսական թիմի, Բեռլին Էքոնոմիքս անկախ խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչիի հետ:

Բեռլին Էքոնոմիքսի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում ներկայացրել են խորհրդատվական ընկերության գործունեության ոլորտը, իրականացված ծրագրերի որոշ մանրամասներ, ինչպիսիք են` մեքենաների վերաարտահանման հետ կապված ֆինանսների նախարարության հետ ունեցած համատեղ սեմինարը և այլն:

Նախարար Հովհաննիսյանը կարևորել է խորհրդատվական որակյալ ծառայության մատուցումը և հույս հայտնել, որ տարբեր մակարդակներում իրականացվող քննարկումների արդյունքում կբացահայտվեն ընկերության հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման արարողությանը

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Սույն թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 11:00-13:00, դեկտեմբերի 17-ին` ժամը 11:00-13:00 և ժամը 15:00-17:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թ...