Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2024թ. պետական բյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ
25.09.2023
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2024թ. պետական բյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2024թ. պետական բյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ:

Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, պետբյուջեի նախագիծը քննարկվել է բոլոր գերատեսչությունների հետ:

Նշվել է, որ բյուջեի նախագծի մշակման աշխատանքներն իրականացվում են՝ հաշվի առնելով Հայաստանի և աշխարհի տնտեսական զարգացումներն ու կանխատեսումները:

Պետբյուջեի ներկայացված նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են ՀՀ կառավարության ծրագրով սահմանված կապիտալ ծախսերին, հարկաբյուջետային քաղաքականության ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության առաջնահերթություններին և նպատակադրումներին, ընդգծվել՝ տնտեսական աճի բարձրացմանը միտված բարեփոխումների իրականացման կարևորությունը: Ներկայացվել են մի շարք առաջարկներ:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել քննարկումները և պետբյուջեի նախագիծը բերել վերջնական տեսքի՝ հաշվի առնելով քննարկումների արդյունքները:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: