Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Վարդան Արամյանն ընդունել է ԱՄՀ հոլանդաբելգիական ընկերակցային խմբի գործադիր տնօրենին
13.03.2018
Վարդան Արամյանն ընդունել է ԱՄՀ հոլանդաբելգիական ընկերակցային խմբի գործադիր տնօրենին

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդական/բելգիական ընկերակցային խմբի գործադիր տնօրեն Էնթոնի Դե Լաննոյին:

Հանդիպման ընթացքում նախարարը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ երկարամյա արգասաբեր համագործակցությունը՝ կարևորելով վերջինիս դերը Հայաստանում իրականացված տարբեր բարեփոխումների գործընթացներում: Հատկապես կարևորվել է նախորդ տարի հարկաբյուջետային կանոնների վերանայման և հարկային քաղաքականության բարեփոխումներին ցուցաբերված տեխնիկական  աջակցությունը:

Նախարարը նաև կարևորել է «Երկարաձգվող ֆինանսավորման գործիք»  ԱՄՀ նախորդ եռամյա ծրագրի (2014-2017թթ.) արդյունավետ իրականացումը, մասնավորապես, մրցակցության, դրամավարկային քաղաքականության հարկային և մի շարք այլ ոլորտներում կատարված բարեփոխումների առումով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ԱՄՀ նոր ծրագրի շուրջ մեկնարկած քննարկումները:

Նախարար Արամյանը պատրաստակամություն է հայտնել  շարունակական ջանքեր գործադրել հիմնադրամի հետ հետագա համագործակցության էլ ավելի խորացման ուղղությամբ՝ վստահ լինելով, որ այն կնպաստի Հայաստանի Հանրապետության տնտեսության արդյունավետության բարձրացման և արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականության իրականացմանը:

 

 

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպմանը

Մայիսի 2-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպումը: Հանդիպումը, որը կշարունակվի մինչև մայիսի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)