Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Վարդան Արամյանն ընդունել է ՎԶԵԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Ֆրանս Վիկերսին
05.09.2017
Վարդան Արամյանն ընդունել է ՎԶԵԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Ֆրանս Վիկերսին

Սեպտեմբերի 5-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է ՎԶԵԲ-ում (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ) Հայաստանի գծով գործադիր տնօրեն Ֆրանս Վիկերսին: Հանդիպման ընթացքում կարևորվել է ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև արդյունավետ  համագործակցությունը:

Նախարար Արամյանը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, մասնավորապես, գնումների ոլորտի բարեփոխումներին և պետություն-մասնավոր համագործակցությանն ուղղված աջակցությունը:

Նախարարը նաև առաջարկել է Ֆ. Վիկերսին քննարկել Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասով  ՎԶԵԲ-ի աջակցության ուղղությունների ընդլայնման հնարավորությունները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս շարունակական ջանքեր գործադրել՝ գործընկերության զարգացման ուղղությամբ:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: