Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Վարդան Արամյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան հանդիպումներին
13.10.2017
Վարդան Արամյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը եռօրյա այցով մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան հանդիպումներին:  Հանդիպումների օրակարգը հագեցած է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկումներով:

Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպումների նպատակն է քննարկել համաշխարհային նշանակության հարցեր, ներառյալ` համաշխարհային տնտեսական հեռանկարները, աղքատության հաղթահարումը, տնտեսական զարգացումը և տրամադրվող օգնության արդյունավետությունը: Վերջինիս շրջանակներում իրականացվում են նաև սեմինարներ, տարածաշրջանային ճեպազրույցներ, մամուլի ասուլիսներ և այլ միջոցառումներ` համաշխարհային տնտեսության, միջազգային զարգացման և համաշխարհային ֆինանսական համակարգի վերաբերյալ:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: