Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ՖՆ մասնագետները Վիեննայում մասնակցում են ՀԲ խմբի նախարարական համաժողովին
27.11.2018
ՀՀ ՖՆ մասնագետները Վիեննայում մասնակցում են ՀԲ խմբի նախարարական համաժողովին

Նոյեմբերի 26-29-ը քաղաք Վիեննայում Համաշխարհային բանկի խմբի Ֆինանսական հաշվետվությունների բարեփոխումների կենտրոնի կողմից իրականացվող PULSAR (Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում և հաշվետվողականություն) և STAREP (Արևելյան գործընկերության երկրներում աուդիտի և հաշվետվողականության կատարելագործում) ծրագրերի շրջանակներում կազմակերպվել է «Բարձրորակ ֆինանսական տեղեկատվություն և տնտեսական ինտեգրացիա» խորագրով նախարարական համաժողովը։

Համաժողովի հիմնական նպատակն է ներկայացնել ծրագրերի շահառու 13 երկրների փորձը հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտներում իրականացված բարեփոխումների համատեքստում՝ նպաստելով փորձի փոխանակման միջոցով նշված բարեփոխումների առավել արդյունավետ իրականացմանը:

Համաժողովի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Պողոսյանը ներկայացրել է ՀՀ-ում իրականացված քայլերը վերը նշված ոլորտների արդյունավետ զարգացման ուղղությամբ՝ կարևորելով նման միջոցառումների դերը հատկապես այլ երկրների հաջողված փորձի կիրառման առումով։

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպմանը

Մայիսի 2-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպումը: Հանդիպումը, որը կշարունակվի մինչև մայիսի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)