Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ

ՀՀ Ֆինանսների նախարարությունը 2020 թվականից նախաձեռնել է կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի (ԿՖԿՏՀ) ներդրման գործընթաց՝ նպատակ հետապնդելով ՊՖԿ հիմնական գործընթացների թվայնացման ճանապարհով բարձրացնել հանրային ֆինանսների կառավարման  արդյունավետությունը, որակը և թափանցիկությունը, ՊՖԿ համակարգի հաշվետվողականությունը:

ԿՖԿՏՀ ներդրման նպատակով 2021թ., Ֆինանսների նախարարությունը, մրցույթային կարգով ներգրավել է խորհրդատվական կազմակերպություն («Հարմոնիա» հիմնադրամ), որի հետ համատեղ աշխատանքի արդյունքում ուսումնասիրվել և գույքագրվել են ԿՖԿՏՀ 6 մոդուլների բիզնես գործընթացները մասնավորապես, Բյուջետավորում, Գանձապետարան, Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում, Պետական գնումներ, Պետական պարտք և Ներքին աուդիտ:

Դրա հիման վրա մշակվել է  ԿՖԿՏՀ  նոր ամբողջական կոնցեպտ՝. օպտիմալացվել են բոլոր մոդուլների բիզնես գործընթացները, դրանց միջև կապերը և տվյալների փոխանակումները:

Այսուհետ՝ ԿՖԿՏՀ նոր կոնցեպտի հիման վրա մշակվել է ԿՖԿՏՀ ներդրման ծրագրային ապահովման ձեռքբերման Տեխնիկական առաջադրանքի նախագիծը: 

2023թ. հունիսից ֆինանսների նախարարությունը իրականացնում է առաջիկա մրցույթի պոտենցիալ հայտատուների շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն, նպատակ ունենալով հասկանալ և հաշվի առնել առաջիկա մրցույթով գործնականում հետաքրքրված IT ընկերությունների քանակը, կարողությունների մակարդակը, փորձը և տրամադրվածությունը, ձգտում է հասնել մրցույթի հնարավոր մասնակիցների կողմից ԿՖԿՏՀ Տեխնիկական առաջադրանքի նախագծի հնարավորինս խոր ընկալմանը:

Մասնավորապես, առաջիկա մրցույթի թափանցիկ, որակյալ և արդար պայմաններ ապահովելու նպատակով ԿՖԿՏՀ մշակման և ներդրման վերաբերյալ նախարարությունը կապեր է հաստատում և պահպանում տեղական և միջազգային խոշոր ՏՏ ընկերությունների հետ՝ ձգտելով նրանց տեղեկացնել նշված մրցույթի կազմակերպման, հնարավոր մասնակցության և համագործակցության մասին:

ԿՖԿՏՀ-ի շուրջ առաջացած Ձեր հարցերը խնդրում ենք հղել հետևյալ էլ. հասցեին՝ secretariat.gfmis@minfin.am, որոնց պատասխանները հասանելի են / կլինեն ՖՆ պաշտնական կայքէջի «ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ» բաժնի «Հարցեր ու պատասխաններ» տիրույթում:

Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի (ԿՖԿՏՀ) տեխնիկական առաջադրանք

Թարմացվել է՝ 09.01.2024թ.

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մասնակցել է Ազգային փոխանցումային հաշիվների վերլուծության արդյունքների քննարկմանը

ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ մասնակցել են Ազգային փոխանցումային հաշիվների (NTA) վերլուծության արդյունքների վերաբերյալ...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի նոյեմբերի 19-ին և 21-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, նոյեմբերի 20-ին ժամը 11:00-13:00 ՀՀ ֆինանսների նախարարության վ...