Լիցենզավորման և ոչ ֆինանսական ոլորտի մեթոդաբանության վարչություն
Կոնտակտային տվյալներ՝
Հեռ․՝ (+37411) 800-365
Էլ․փոստ՝ senik.vardanyan@minfin.am
Վարչության հիմնական խնդիրն է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախարարությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումը՝ իր իրավասությունների շրջանակներում, մասնավորապես՝
- խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման գործունեությունների լիցենզավորումը.
- խաղային գործի բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության մշակումը և կատարելագործումը.
- խաղային բնագավառում փողերի լվացման դեմ պայքարի բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության մշակումը և կատարելագործումը.
- փողերի լվացման դեմ պայքարի գործում համագործակցությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և այլ մարմինների հետ, միջազգային և Եվրոպական Միության անդամ երկրներում խաղային բնագավառում գործող համաձայնագրերին և ասոցիացիաներին անդամակցությանն ուղղված աշխատանքների իրականացումը.
- Նախարարությանը վերապահված ոլորտներում լիցենզավորման գործընթացի քաղաքականության մշակման և կատարելագործման աշխատանքների իրականացումը:
- Լիցենզավորման և ոչ ֆինանսական ոլորտի մեթոդաբանության վարչության գործառույթները՝ համաձայն ՀՀ ֆինանսների նախարարի 2019 թվականի հունվարի 11-ի N 8-Լ, 2024 թվականի փետրվարի 21-ի N 42-Լ հրամանների:
- Լիցենզավորման և ոչ ֆինանսական ոլորտի մեթոդաբանության վարչության մասնագիտական գիտելիքների շրջանակը՝ համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի 2024 թվականի փետրվարի 20-ի N 207-Ա հրամանի:
Խաղային գործի լիցենզավորման բաժին
Բաժնի պետի պարտականությունները կատարող`Ռուզաննա Հարությունյան
Հեռախոս` (+37411) 800-368
էլ. փոստ`ruzanna.harutyunyan@minfin.am
Ոչ ֆինանսական ոլորտի մեթոդաբանության բաժին
Բաժնի պետ` Լիա Ավետիսյան
Հեռախոս` (+37411) 800-341
էլ. փոստ` lia.avetisyan@minfin.am