Այս բաժնում ամսական պարբերականությամբ հրապարակվում է մանրամասն տեղեկատվություն պետական գանձապետական պարտատոմսերի` բացառությամբ խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի գծով իրականացված տեղաբաշխման և հետգնման գործառնությունների վերաբերյալ: Տեղեկանքում զետեղված են այնպիսի տվյալներ, ինչպիսիք են` պարտատոմսերի թողարկման և մարման ամսաթվերը, թողարկման, մնացորդային ու շրջանառության ծավալները, արժեկտրոնային եկամտաբերությունները և այլն, ինչպես նաև գործառնությունների կատարման ու վերջնահաշվարկի ամսաթվերը, ներկայացված առաջարկությունների և դրանց բավարարման ծավալները, վերջիններիս դիմաց ստացված կամ վճարված գումարները, միջին կշռված եկամտաբերությունները և այլն:
Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:
Սույն թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 11:00-13:00, դեկտեմբերի 17-ին` ժամը 11:00-13:00 և ժամը 15:00-17:00 ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թ...