Պետական պարտքը` Կառավարության պարտքի և Կենտրոնական բանկի արտաքին պարտքի հանրագումարն է: Պետական պարտքի բաղադրիչներն են ներքին պետական պարտքը, արտաքին պետական պարտքը և պետական երաշխիքները:
Պետական պարտքի ներգրավման նպատակներն են`
- պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը և ընթացիկ իրացվելիության ապահովումը.
- վճարային հաշվեկշռի աջակցությունը և պահուստների համալրումը.
- ներքին պետական պարտքի շուկայի պահպանումը և զարգացումը:
Պետական պարտքի կառավարումն իրականացվում է թափանցիկության, հաշվետվողականության, կանխատեսելիության և հրապարակայնության սկզբունքներով:
Պետական պարտքի կառավարումն իրականացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ կենտրոնական բանկը` իր պարտքի մասով:
«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենք