Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
16.04.2021
Հայտարարություն ապրիլի 23-ին կայանալիք նիստի վերաբերյալ

2021 թվականի ապրիլի 23-ին ժամը 11:00-ին ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի դահլիճում տեղի է ունենալու Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նիստը՝ հետևյալ օրակարգով.

  1. Հանրային վերահսկողության խորհրդի 2021 թվականի գործունեության ծրագրի նախագծի քննարկում.
  2. «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորման քննությունների ծրագիրը (այդ թվում՝ քննական առարկաների կազմը) և որակավորման քննությունների անցկացման կարգը հաստատելու մասին Պալատի խորհրդի որոշմանը համաձայնություն տալու վերաբերյալ ՀՎԽ որոշման նախագծի քննարկում․

3․ «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության որակավորման հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին Պալատի խորհրդի որոշմանը համաձայնություն տալու վերաբերյալ ՀՎԽ որոշման նախագծի քննարկում․

4․ «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորման քննությունների վճարի չափը հաստատելու մասին Պալատի խորհրդի որոշմանը համաձայնություն տալու վերաբերյալ ՀՎԽ որոշման նախագծի քննարկում․

5․ «Ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՎԽ որոշման նախագծի քննարկում․

6․ ՀՎԽ 2020 թվականի օգոստոսի 31-ի «Աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրի վարման կարգը և ռեեստրում ներառվող տվյալների նվազագույն ցանկը սահմանելու մասին» թիվ 1-Լ որոշման պահանջների իրականացման հետ կապված հարցեր։

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարը ելույթ է ունեցել ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստում

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում մայիսի 5-ին կայացել է ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստը: Նիստի ընթացքում առանձին ելույթով հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարար Վահե...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)