Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարը ելույթ է ունեցել ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստում
08.05.2024
ՀՀ ֆինանսների նախարարը ելույթ է ունեցել ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստում

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում մայիսի 5-ին կայացել է ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստը: Նիստի ընթացքում առանձին ելույթով հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Նախարար Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԱԶԲ 2030 ռազմավարությանը: Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունն իր առաջնահերթ քաղաքականություններում և ծրագրերում արտացոլում է այդ ռազմավարության նպատակները։ Նա նաև ընդգծել է Ասիական զարգացման հիմնադրամ – 14 համալրմանը (2025-2028) որպես դոնոր միանալու ՀՀ որոշումը:

 Ֆինանսների նախարարն իր ելույթում անդրադարձել է նաև այնպիսի խնդիրների և մարտահրավերների, ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխությունների վտանգը, տնտեսական հեռանկարների անորոշությունը, աշխարհաքաղաքական մի շարք իրավիճակներ և այլն: Ըստ նրա՝ այս մարտահրավերներն ընդգծում են միասնական գործողությունների և նորարարական գործընկերության անհրաժեշտությունը:

Նախարար Հովհաննիսյանը հատուկ անդրադարձ է կատարել «Միջին միջանցք» նախաձեռնությանը: Աշխարհաքաղաքական լարվածության աճի պայմաններում սովորական առևտրային ուղիները բախվում են մարտահրավերների: Այս համատեքստում Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան հանդիսանում են կարևոր այլընտրանքային առևտրային ուղիներ Արևելքի և Արևմուտքի միջև: Նա ընդգծել է, որ Հայաստանը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որը կարող է ոչ միայն լրացնել Միջին միջանցքը, այլև նպաստել տարածաշրջանային երկխոսությանը և երկարաժամկետ խաղաղություն բերել տարածաշրջանին։ Ստեղծելով լրացուցիչ տրանսպորտային ուղիներ՝ կարելի է բարձրացնել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը և բացել աճի հսկայական ներուժը, որը խոչընդոտվել է տարիների հակամարտությունների պատճառով:

««Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցումը, որն իրականացվում է ԱԶԲ-ի հետ համագործակցությամբ, այս նախաձեռնության կարևոր բաղադրիչն է, և ես հուսով եմ, որ մենք շուտով համաձայնագիր կստորագրենք ԱԶԲ-ի հետ Հարավային հատվածի շինարարությունը սկսելու համար», - ամփոփել է նախարարը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Սլովենիայի ֆինանսների նախարարին

Մայիսի 17-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Սլովենիայի Հանրապետության ֆինանսների նախարար Կլեմեն Բոստյանչիչի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)