Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Էդուարդ Հակոբյանը մասնակցել է ԱԶԲ «Հայաստանի կլիմայի հարմարվողականության ֆիսկալ ռիսկերի պլանավորում» զեկույցի արդյունքների վերաբերյալ քննարկմանը
29.11.2023
Էդուարդ Հակոբյանը մասնակցել է ԱԶԲ «Հայաստանի կլիմայի հարմարվողականության ֆիսկալ ռիսկերի պլանավորում» զեկույցի արդյունքների վերաբերյալ քննարկմանը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը մասնակցել է Ասիական զարգացման բանկի «Հայաստանի կլիմայի հարմարվողականության ֆիսկալ ռիսկերի պլանավորում» զեկույցի արդյունքների վերաբերյալ հրավիրված քննարկմանը:

Զեկույցն ընդգծում է Հայաստանի արձանագրած առաջընթացը և կարիքները՝ համապարփակ հարմարվողական ներդրումների և հարկաբյուջետային պլանավորման տեսանկյունից, որոնք իրենց հերթին ուղղված են հնարավոր ֆինանսական միջոցների ավելացմանը՝ կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականությունը խորացնելու համար:

Զեկույցի արդյունքներն Ասիական զարգացման բանկի կողմից՝ Բանկի նախագահի գլխավորությամբ, ներկայացվել են դոնոր գործընկերներին և կառավարության պաշտոնյաներին:

Պանելային քննարկումներին նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանն անդրադարձ է կատարել բյուջետային և միջնաժամկետ ծախսերի ծրագրերի կազմման գործընթացներում կլիմայի փոփոխության համատեքստում ռիսկերի կառավարմանն առնչվող ծրագրերին:

Ամփոփելով միջոցառման քննարկումները՝ Է. Հակոբյանը նշել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը մտադիր է ամրապնդել համագործակցությունը այլ ճյուղային նախարարությունների հետ՝ կլիմայի փոփոխությանն առնչվող մարտահրավերներին դիմակայելու ծրագրերը հարկաբյուջետային և տնտեսական պլանավորման մեջ արդյունավետորեն ինտեգրելու նպատակով:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը Մոսկվայում մասնակցել է ՌԴ ՖՆ հետ համագործակցության շրջանակներում քննարկումներին

Հուլիսի 7-ից 9-ը Մոսկվայում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունների միջև երկկողմ համագործակցության շրջանակներում...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: