Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ԱՄՀ Գործադիր խորհուրդը ամփոփել է IV հոդվածի շրջանակում խորհրդակցությունները և հաստատել  ընթացիկ Պահուստային ծրագրի երկրորդ վերանայումը
13.12.2023
ԱՄՀ Գործադիր խորհուրդը ամփոփել է IV հոդվածի շրջանակում խորհրդակցությունները և հաստատել ընթացիկ Պահուստային ծրագրի երկրորդ վերանայումը

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը դեկտեմբերի 11-ին հաստաստել է ընթացիկ Պահուստային ծրագրի երկրորդ վերանայումը, որով Հայաստանի համար հասանելի է դարձել շուրջ 24.4 միլիոն ԱՄՆ դոլար (18.4 միլիոն հատուկ փոխառելիության իրավունք) ծավալով վարկային միջոցներ՝ ընդհանուր ծավալը հասցնելով շուրջ 73.3 միլիոն ԱՄՆ դոլար (55.2 միլիոն հատուկ փոխառելիության իրավունք) :

Համաձայն ԱՄՀ փորձագետների գնահատականների՝ Հայաստանի տնտեսական աճի բարձր տեմպերը շարունակվել են 2023 թվականի ընթացքում։ Սպառման և ներդրումների բարձր մակարդակի պարագայում ակնկալվում է, որ տնտեսական աճը 2023 թվականին կկազմի 7%, մինչդեռ, կանխատեսվում է, որ ՀՆԱ-ի աճի տեմպը 2024 թվականին կդանդաղի մինչև 5%: Ակնկալվում է նաև, որ գնաճը կկայունանա և 2024 թվականի կեսերին կվերադառնա Կենտրոնական բանկի 4% թիրախին:

 2024 թվականի բյուջեով պատշաճ կերպով հաշվի է առնվում Լեռնային Ղարաբաղից փախստականներին աջակցությունը՝ միաժամանակ ապահովելով մակրոտնտեսական կայունությունը։ Միջնաժամկետ հեռանկարում բյուջեի պակասուրդի աստիճանական կրճատումը կնպաստի ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի կառավարելի և կայուն մակարդակի պահպանմանը: Ընթացիկ կառուցվածքային բարեփոխումների առաջընթացը, ներառյալ նախատեսվող հարկային բարեփոխումները, կօգնեն մոբիլիզացնել անհրաժեշտ եկամուտներ՝ աջակցելու առողջապահության, կրթության, սոցիալական պաշտպանության և կապիտալ ծրագրերի ուղղությամբ առաջնահերթ ծախսերին:

Նշենք, որ Պահուստային ծրագիրն ունի կանխարգելիչ բնույթ և միտված է՝ ապահովելու կառուցվածքային բարեփոխումների իրականացման շարունակականությունը, աջակցելու մակրոտնտեսական, ֆինանսական և հարկաբյուջետային կայունության պահպանմանը:

 

Սկզբնաղբյուր՝  http://bit.ly/3Notpm8 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը Մոսկվայում մասնակցել է ՌԴ ՖՆ հետ համագործակցության շրջանակներում քննարկումներին

Հուլիսի 7-ից 9-ը Մոսկվայում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունների միջև երկկողմ համագործակցության շրջանակներում...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: