Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Արժույթի միջազգային հիմնադրամ (IMF)
05.10.2021
Արժույթի միջազգային հիմնադրամ (IMF)

Հայաստանի Հանրապետության և  Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF)  միջև համագործակցության վերաբերյալ

 

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հիմնադրվել է 1944թ. Բրետոն Վուդսի համաժողովի ընթացքում (հուլիսի 1-ից 22-ը): ԱՄՀ-ի անդամ են 189 պետություն։

ԱՄՀ-ի հիմնական նպատակներն են.

  • միջազգային արժութային համագործակցության խթանումը,
  • համաշխարհային առևտրի ընդլայնման և հավասարակշիռ աճի դյուրինացումը,
  • փոխարժեքի կայունությանը նպաստումը,
  • վճարային համակարգի բազմակողմ համակարգի ստեղծման աջակցումը,
  • անդամ պետություններին վստահության հաղորդումը՝ հիմնադրամի ռեսուրսները վերջիններիս համար մատչելի դարձնելով,
  • անդամ պետությունների վճարային հաշվեկշռի կարգավորումը։

Հայաստանի Հանրապետությունը ԱՄՀ-ին անդամակցում է 1992թ. մայիսի 28-ից` համաձայն «Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» ՀՀ օրենքի: 

Մինչ օրս ԱՄՀ-ի հետ համագործակցության շրջանակներում իրականացվել են 9 ծրագրեր, և իրականացման փուլում է գտնվում մեկ ծրագիր։ ԱՄՀ-ում ՀՀ քվոտան կազմում է 128.8 մլն ՀՓԻ (հատուկ փոխառության իրավունք): Գործող վարկերը կազմում են 340.97 մլն ՀՓԻ (առ 30 հունիսի, 2021թ.):

ԱՄՀ-ի կողմից 2019 թվականի մայիսին Հայաստանի Հանրապետության համար հաստատվել է 180 մլն ՀՓԻ (248.2 մլն ԱՄն դոլարին համարժեք) արժողությամբ եռամյա Պահուստային ծրագիրը (Stand-by Arrangement)` ուղղված տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը:

Ծրագրի երկրորդ վերանայման շրջանակներում ԱՄՀ ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել՝ ծրագրի նպատակայնությունը փոխելու և Պահուստային ծրագրի ներքո հասանելի միջոցները օգտագործելու նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորման նպատակով, ինչպես նաև ԱՄՀ արագ ֆինանսավորման գործիքի (Rapid Financing Instrument) շրջանակներում հավելյալ 128.8 մլն ՀՓԻ (175 մլն ԱՄՆ դոլար)  ներգրավելու ուղղությամբ։

Արդյունքում, 2020 թվականի մայիսի 23-ին և հունիս 1-ին Հայաստանի Հանրապետության և ԱՄՀ-ի միջև ստորագրվել է «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը, որով հասանելի  են դարձել ընդհանուր առմամբ շուրջ 231.714 մլն ՀՓԻ (315 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ։

Հիմնադրամը բացի վարկերից անդամ երկրներին տրամադրում է նաև տեխնիկական աջակցություն և ուսուցում մի շարք ոլորտների համար, ինչպիսիք են՝ երկրի կենտրոնական բանկի քաղաքականությունը, դրամավարկային և արժութային քաղաքականությունը, հարկային քաղաքականությունը և վարչարարությունը, ինչպես նաև պաշտոնական վիճակագրությունը:

Վերջին տարիներին Հիմնադրամի կողմից տրամադրվելիք տեխնիկական աջակցությունը համապատասխանեցվում է Պահուստային ծրագրի ներքո իրականացման ենթակա միջոցառումների և աշխատանքների հետ:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցում է ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ ք. Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների գարնանային...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)