Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է Պահուստային ծրագրի չորրորդ վերանայումը
17.12.2024
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է Պահուստային ծրագրի չորրորդ վերանայումը

2024 թվականի դեկտեմբերի 16-ին Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է ԱՄՀ աջակցությամբ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի հերթական՝ չորրորդ վերանայումը: Վերանայման արդյունքում Պահուստային ծրագրի ներքո փոխառու միջոցների հասանելիությունն ավելացել է 24.5 միլիոն ԱՄՆ դոլարի (18.4 միլիոն ՀՓԻ) չափով՝ հասանելի ընդհանուր գումարի ծավալը հասցնելով 122.7 միլիոն ԱՄՆ դոլարի (92 միլիոն ՀՓԻ)։ Նշենք, որ ծրագիրն ունի կանխարգելիչ բնույթ, և փոխառու միջոցներն ուղղվելու են տնտեսության արտաքին (վճարային հաշվեկշռի) ֆինանսավորման կարիքների բավարարմանը, որոնք կարող են առաջանալ ապագա հնարավոր ցնցումների արդյունքում։

Վերանայման հիմքում ընկած են եղել ինչպես Պահուստային ծրագրի նախապայման հանդիսացող կառուցվածքային հենանիշների իրականացումը, այնպես էլ երկրի մակրոտնտեսական կայունությունն ու վարվող տնտեսական քաղաքականության արդյունավետությունը։ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները անդրադարձել են նաև Կառավարության հիմնական տնտեսական քաղաքականության առաջնահերթությանը՝ ուղղված մասնավոր հատվածի, արտահանման, ներդրումների և գիտելիքի վրա հիմնված աճի մոդելի խթանմանը, որի թիրախում աղքատության նվազեցումն է և սոցիալական պաշտպանվածության բարձրացումը:

Պահուստային ծրագրի հաջորդ՝ հինգերորդ վերանայումը կիրականացվի 2025 թվականի ապրիլ-հունիս ամիսներին։

Նորություններ  ➤

Նորության նկար

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկանիշը«Ba3» մակարդակում

Հունիսի 26-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տեղական արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում մասնակցության հայտերի ներկայացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում ենք, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարութ...