Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է Պահուստային ծրագրի երրորդ վերանայումը
19.06.2024
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է Պահուստային ծրագրի երրորդ վերանայումը

Հունիսի 12-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդն ավարտել է ընթացիկ Պահուստային ծրագրի երրորդ վերանայումը, որով Հայաստանի համար հասանելի է դարձել ևս 18.4 մլն ՀՓԻ (24.5 մլն ԱՄՆ դոլար): 128.8 մլն ՀՓԻ ծավալով Պահուստային ծրագրի ներքո հասանելի միջոցների ընդհանուր ծավալը կազմում է 73.6 մլն ՀՓԻ (97.7 մլն ԱՄՆ դոլար): Ծրագիրն ունի կանխարգելիչ բնույթ և միտված է աջակցելու ՀՀ կառավարության քաղաքականությանն ու բարեփոխումների օրակարգին՝ պահպանելով տնտեսական և ֆինանսական կայունությունը և աջակցելով բարձր, ներառական և կայուն տնտեսական աճին:

Անդրադառնալով Հայաստանի տնտեսական վերջին զարգացումներին՝ ԱՄՀ ներկայացուցիչները նշել են տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանումը 2023 թվականին, որի հիմքում ընկած են եղել բարձր մասնավոր սպառումը, առևտուրն ու ներդրումները: ԱՄՀ փորձագետներն անդրադարձել են նաև գնաճի նվազման միտումներին, որը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների տեղական ու գլոբալ ցածր գներով, դրամի արժևորմամբ և ԿԲ վարած դրամավարկային քաղաքականությամբ: Ընդգծվում է նաև պետական բյուջեի պակասուրդի ցածր մակարդակը, ինչպես նաև տնտեսության արտաքին դիրքը նկարագրող՝ ընթացիկ հաշվի պակասուրդի չափավոր մակարդակը: Ինչ վերաբերում է բանկային համակարգին, նշվում է, որ այն ունի կապիտալի և իրացվելիության ուժեղ բուֆերներ, իսկ շահութաբերությունը շարունակում է մնալ բարձր:

ԱՄՀ փորձագետները կանխատեսում են, որ Հայաստանի տնտեսական աճի տեմպը կնվազի, սակայն 2024 թվականին կշարունակի մնալ կայուն՝ 6%, որը պայմանավորված կլինի բարձր մասնավոր սպառմամբ և պետական ​​կապիտալ ծախսերով: Երկրորդ կիսամյակում ակնկալվում է գնաճի մակարդակի որոշակի բարձրացում դեպի թիրախ: Չնայած տնտեսական հեռանկարները պարունակում են ռիսկեր, տնտեսական աճը կարող է նաև նախատեսվածից ավելի բարձր լինել՝ սպասվածից ավելի բարձր արտահանման եկամուտների և բարեփոխումների ավելի արագ իրականացման դեպքում:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ԱԶԲ գործադիր տնօրենի տեղակալին

Հուլիսի 17-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալ Լևելին Չարլզ Ռոբերթսի գլխավորած պատվիրակության...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: