Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ԱՄՀ  ներկայացուցիչների հետ համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՀ աջակցությամբ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի երրորդ վերանայման ուղղությամբ
20.11.2020
ԱՄՀ ներկայացուցիչների հետ համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՀ աջակցությամբ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի երրորդ վերանայման ուղղությամբ

Սույն թվականի նոյեմբերի 18-ին Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՀ աջակցությամբ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի երրորդ վերանայման ուղղությամբ, որով Հայաստանի Հանրապետության համար հասանելի կդառնան 25․714 միլիոն ՀՓԻ (շուրջ 36․7 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ։

Հիշեցնենք, որ 180 մլն ՀՓԻ (248.2 մլն ԱՄն դոլարին համարժեք) արժողությամբ ԱՄՀ Պահուստային ծրագիրը հաստատվել էր դեռևս 2019թ. մայիսին, որն ուղղվել էր տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը:

Այդուհանդերձ, այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին ԱՄՀ ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն էր ձեռք բերվել Պահուստային ծրագրի ներքո հասանելի միջոցները նոր կորոնավիրուսային համավարակի տարածմամբ առաջ եկող հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորման նպատակով օգտագործելու, ինչպես նաև ԱՄՀ արագ ֆինանսավորման գործիքի շրջանակներում հավելյալ 128.8 մլն ՀՓԻ (175 մլն ԱՄՆ դոլար) ներգրավելու մասին։

Արդյունքում, Պահուստային ծրագրի ներքո Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել 231․657 մլն ՀՓԻ (շուրջ 315 մլն ԱՄՆ դոլար) վարկային միջոցներ։

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Սլովենիայի ֆինանսների նախարարին

Մայիսի 17-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Սլովենիայի Հանրապետության ֆինանսների նախարար Կլեմեն Բոստյանչիչի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)