Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Բանկերին ու վարկային կազմակերպություններին պետությունը հնարավորություն է տալիս  ներել մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները
21.10.2020
Բանկերին ու վարկային կազմակերպություններին պետությունը հնարավորություն է տալիս ներել մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները

Այսօր Ազգային ժողովը արտահերթ նիստում միաձայն ընդունել է կառավարության ներկայացրած երկու կարևոր օրենսդրական նախաձեռնություն, որոնք վերաբերում էին ռազմական դրության ժամանակ առաջացած խնդիրների լուծմանը։

Նախագծերը Ազգային ժողովում ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Մասնավորապես, «Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն առնչվում է հանրության լայն շերտերին, հնարավորություն է տալիս բանկերին ու վարկային կազմակերպություններին ներել մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները, ընդ որում՝ ոչ միայն տույժ տուգանքները, այլև վարկի մայր գումարները:

«Սա, կարծում եմ, կարևոր դրվագ է։  Նախագիծը նպատակ ունի ոչ միայն ռազմական գործողություններին մասնակցած և հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորություները ներել, այլև նրանց հետ առաջին կարգի ազգակցական կապով փոխկապակցված անձանց վարկային պարտավորությունները` համատեղությամբ ապրող ծնողներ, զավակներ և ամուսիններ», -ներկայացրել է փոխնախարար Արման Պողոսյանը:

Փոխնախարարի խոսքով, օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումը գործելու է նաև անհատ ձեռնարկատերերի և նոտարների դեպքում: Ըստ այդմ՝ առաջարկվում է վարկի ներվող գումարները դիտարկել որպես նվազեցվող գումարներ, որպեսզի հարկային գործակալը ստիպված չլինի ներվող գումարի համար հաշվարկել ու եկամտային հարկ վճարել: Նախագիծը հնարավորություն է տալու ներել ոչ միայն անհուսալի ճանաչված, այլև դեռևս անհուսալի չճանաչված վարկերը:

«Նախագծով առաջարկվող արտոնյալ կարգավորումները կիրառելի կլինեն ոչ միայն դասական առումով վարկերի նկատմամբ, այլ նաև ուրիշ ֆինանսական գործիքների նկատմամբ, որոնք այլընտանք են վարկերին՝ լիզինգներ, ծախսերի, պարտքերի ֆինանսավորում և այլն։ Այս առումով կարգավորումները դարձել են ավելի ընդհանուր նշանակության և ավելի համապարփակ»,- ներկայացրել է փոխնախարարը։

Նա ընդգծել է, որ օրենսդրական նախաձեռնությունը չի պարտավորեցնում բանկերին ներել նշված խմբի անձանց վարկային պարտավորությունները, այլ ստեղծում է հարկային նպաստավոր միջավայր, որի շրջանակում բանկերն ու վարկային կազմակերպություններն իրենց հայեցողությամբ կկարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել հարկային պարտավորությունները։

«Խոսքը հնարավորությունների և նպաստավոր պայմանների մասին է, քանի որ իրականում հնարավոր էլ չէ պարտադրել քաղաքացիաիրավական հարաբերությունների կողմերից որևէ մեկին ներել մյուս կողմի նկատմամբ պահանջի իրավունքը։ Պետք է ստեղծվի նպաստավոր միջավայր սեփական կամքով այդ քայլին գնալու համար», -նշել է փոխնախարար Արման Պողոսյանը։

Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր ընդունված մյուս օրինագիծը՝ «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին», հարկերից ազատում է համապատասխան նախարարություններին հանձնվող ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ անդամ երկրներից:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)