ԹԵԺ ԳԻԾ
Եվրասիական տնտեսական միություն (EAEU)
05.10.2021
Եվրասիական տնտեսական միություն (EAEU)

Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցության վերաբերյալ

 

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որն օժտված է միջազգային իրավասուբյեկտությամբ: Կազմակերպությունը հիմնադրվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով (ԵԱՏՄ մասին պայմանագիր)՝ ստորագրված 2014 թվականի մայիսի 29-ին քաղաք Աստանայում Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կողմից, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է ԵԱՏՄ մասին պայմանագրին միանալու մասին պայմանագիրը 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 2-ին: Այնուհետև՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ին պայմանագրին է միացել նաև Ղրղզական Հանրապետությունը, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի օգոստոսի 12-ից:

ԵԱՏՄ ստեղծված է ազգային տնտեսությունների բազմակողմանի կատարելագործման, համագործակցության, մրցունակության բարձրացման և կայուն զարգացման պայմանների ստեղծման նպատակով՝ ի շահ անդամ պետությունների բնակչության կենսամակարդակի բարձրացման:

ԵԱՏՄ շրջանակներում ապահովվում են ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ շարժը, ինչպես նաև ապահովվում է համակարգված կամ միասնական քաղաքականությունը տնտեսության տարբեր ճյուղային ոլորտներում:

ԵԱՏՄ մասին պայմանագրով ամրագրված Եվրասիական տնտեսական միության մարմիններն են՝

  • Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը, որի կազմի մեջ մտնում են անդամ պետությունների ղեկավարները,
  • Եվրասիական միջկառավարական խորհուրդը, որի կազմի մեջ մտնում են անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները,
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ), որը հանդիսանում է մշտապես գործող ԵԱՏՄ մարմին, որն իր հերթին բաղկացած է Խորհրդից և Կոլեգիայից,
  • Եվրասիական տնտեսական միության դատարանը, որը հանդիսանում է մշտապես գործող ԵԱՏՄ դատական մարմին:

Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում  ԵՏՀ և ՀՀ ֆինանսների նախարարության, ինչպես նաև մյուս անդամ պետությունների ֆինանսների նախարարությունների կողմից ստորագրվել է ԵՏՀ-ին կից հարկային քաղաքականության և վարչարարության հարցերով խորհրդատվական կոմիտեի, հարկային քաղաքականության և հարկային վարչարարության բնագավառում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Վիեննայի տնտեսության և բիզնեսի համալսարանի Ավստրիական և միջազգային իրավունքի ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագիրը, որն ուղղված է ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական և հարկային գերատեսչությունների աշխատակիցների որակավորման բարձրացմանը:

2016 թվականի դեկտեմբերի 26-ին ք. Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը: ԵԱՏՄ-ն ակտիվ համագործակցություն է իրականացնում մի շարք երկրների հետ (Հնդկաստանի Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Իսրայելի Պետության) հետ ազատ առևտրի գոտիների ստեղծման ուղղությամբ: Ազատ առևտրի գոտիների մասին համաձայնագրեր են կնքվել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության, Սինգապուրի Հանրապետության, Սերբիայի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության (ժամանակավոր ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր) հետ, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ՝ տնտեսական և առևտրային համագործակցության մասին: Բացի այդ, Եվրասիական տնտեսական միությունն ունի մի շարք երկրների հետ կնքված համագործակցության մասին հուշագրեր, որոնց նպատակն է հարթակ ստեղծել առևտրատնտեսական համագործակցության զարգացման, առևտրում առկա խոչընդոտների վերհանման և վերացման համար: Այդպիսի հուշագրեր են կնված, մասնավորապես, Մոնղոլիայի, Կամբոջայի, Հորդանանի, Մարոկոյի, Չիլիի, Պերուի, Մոլդովայի, Թաիլանդի, Ֆարերյան Կղզիների, Կուբայի, Բանգլադեշի կառավարությունների, Ազգերի Անդյան համագործակցության, ԱՍԵԱՆ-ի և Խաղաղօվկիանոսյան ալիանսի հետ: 2018 թվականից Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ-երկրի կարգավիճակ է ստացել Մոլդովայի Հանրապետությունը:

ԵԱՏՄ-ում իրականացվում է մակրոտնտեսական համաձայնեցված քաղաքականություն, որի վարման հիմնական ուղղություններն են միության անդամ երկրների տնտեսությունների գործունեության նույնական սկզբունքների ձևավորումը, տնտեսությունների արդյունավետ փոխգործակցության ապահովումը, ինչպես նաև կողմերի սոցիալ-տնտեսական զարգացման տեսության համար միասնական սկզբունքների և ուղղությունների մշակումը:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատվել է ԵԱՏՄ 2025 ռազմավարությունը։ 2025 ռազմավարությունը հիմնական ռազմավարական պլանավորման փաստաթուղթն է  առաջիկա 5 տարիների համար։

Ստորագրվել է արձանագրություն ԵԱՏՄ պայմանագրում և Հավելված թիվ 18-ում Ազատ տնտեսական գուտիների տարածքում ԱԱՀ-ի գանձման մասով փոփոխություններ կատարելու վերաբերյալ։

2020 թվականին մեկնարկել են էլեկտրոնային առևտրի համակարգային կարգավորման աշխատանքները։

Գնումների բնագավառում էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման գործընթացն ապահովելու նպատակով ԵՏՀ Կոլեգիայի կողմից կայացվել է 23.04.2019թ. N 78 կարգադրությունը: Էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչումն ապահովելու համար ՀՀ և ՌԴ էլեկտրոնային հարթակների տեղեկատվական համակարգերի հնարավորությունների գնահատման միջոցառումների ծրագրի ենթատեքստում մշակվել և ՌԴ տնտեսվարող սուբյեկտների հայտերի ընդունման նպատակով ՀՀ էլեկտրոնային գնումների հարթակում ստեղծվել է հայտերի ընդունման առցանց համակարգ: Ռուսական կողմի էլեկտրոնային գնումների հարթակները ևս ավարտել են հայկական ստորագրությունների թեստավորումը և ունեցել դրական արդյունք: Ներկայումս ՀՀ և ՌԴ էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման գործընթացը անավարտ է ՌԴ-ում գնումների էլետրոնային հարթակների հետ ներքին հարաբերությունների կարգավորմամբ:

Գործող կարգավորումների համաձայն՝ ՌԴ ռեզիդենտներին ընձեռված է հնարավորություն մասնակցելու ՀՀ-ում կազմակերպվող գնման ընթացակարգերին՝ հայտը պատճենահանված, առանց էլ. ստորագրությունների ներկայացնելու միջոցով:

Հաստատվել են Պետական (մունիցիպալ) գնումների նպատակով տարբեր տեսակի ապրանքների ծագման երկրի կանոնները։

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարի տեղակալը մասնակցել է ՀԲ և ԱՄՀ Ընկերակցային խմբի հանդիպմանը

Ընկերակցային խմբի հանդիպումները հարթակ են, որտեղ անդամ երկրների հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության ինստիտուտների բարձրաստիճան ներկայացուցիչներ կարծիքներ են փոխանակում և քննարկում ԱՄՀ-ի և ՀԲ-ի քաղաքականություններն ու...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ ներքին աուդիտորների մասնագիտական վերապատրաստման դասընթացների վերբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 13-ից սկվելու են ՀՀ հանրային հատվածի որակավորում ունեցող ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացները:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Պետության կարիքների համար կնքված պայմանագրերի վերաբերյալ

Պետության կարիքների համար ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր

Պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման...