Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Եվրոպական միություն (EU)
05.10.2021
Եվրոպական միություն (EU)

Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության (EU) միջև ֆինանսական համագործակցության վերաբերյալ

 

Եվրոպական Միությունը (այսուհետ` ԵՄ) տնտեսական և քաղաքական տարածաշրջանային վերպետական կազմակերպություն է: Այն ստեղծվել է 1992թ. կնքված և 1993թ. նոյեմբերի 1-ին ուժի մեջ մտած Մաաստրիխտի պայմանագրի հիման վրա: Եվրոպական Միության հետ ՀՀ ֆինանսական համագործակցությունն իրականացվում է տարբեր ձևաչափերով:

Հայաստանի Հանրապետության և ԵՄ-ի միջև ստորագրված տարբեր ֆինանսավորման համաձայնագրերի շրջանակներում ՀՀ-ին տրամադրվում է բյուջետային աջակցություն` տարբեր մասնաբաժիններով: Յուրաքանչյուր մասնաբաժնի համար սահմանված են նախապայմաններ, որոնց իրականացման արդյունքում և տրամադրվում են ֆինանսական միջոցները: ԵՄ ընթացիկ բյուջետային աջակցության ծրագրերն են.

  1. «Պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագիր»՝ 10 մլն եվրո (8 մլն եվրո բյուջետային աջակցություն և 2 մլն եվրո լրացուցիչ աջակցություն) ընդհանուր արժողությամբ,
  2. «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար»՝ 15 մլն եվրո (13 մլն եվրո բյուջետային աջակցություն և 2 մլն եվրո լրացուցիչ աջակցություն) ընդհանուր արժողությամբ,
  3. «Աջակցություն Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին. ծառայությունների մատուցման բարելավում` ավելի արդյունավետ և պատասխանատու հանրային կառավարման միջոցով»՝ 20 մլն եվրո (12 մլն եվրո բյուջետային աջակցություն և 8 մլն եվրո լրացուցիչ աջակցություն) ընդհանուր արժողությամբ,
  4. «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը»՝ 17 մլն եվրո (15.7 մլն եվրո բյուջետային աջակցություն և 1.3 մլն եվրո լրացուցիչ աջակցություն) ընդհանուր արժողությամբ,
  5. «COVID-19-ին դիմակայման պայմանագիր»՝ 30 մլն եվրո ընդհանուր արժողությամբ,
  6. «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին»՝ 30 մլն եվրո (27 մլն եվրո՝ բյուջետային աջակցություն, 3 մլն եվրո՝ տեխնիկական աջակցություն) ընդհանուր արժողությամբ:

ԵՄ-ի հետ սերտ համագործակցության շրջանակներում Հայաստանը համագործակցում է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ` արտոնյալ պայմաններով վարկային միջոցներին զուգահեռ ներգրավելով նաև դրամաշնորհներ ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի/հարթակի (ՀՆԳ/ՀՆՀ) միջոցով հետևյալ ընթացիկ ծրագրերի համար.

  1. «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման երկրորդ ծրագիր» (5 մլն եվրո). ծրագրի նպատակն է Երևան քաղաքի մետրոպոլիտենի թունելների ջրի ներհոսքի զգալի նվազեցումը, թունելների վիճակի բարելավումը, տեխնիկական սպասարկելիության բարձրացումը և դրանց համար երկարաժամկետ ծառայության ապահովումը:
  2. «Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիր» (5.5 մլն եվրո). ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել ջրամատակարարման ցանցի վերականգնմանը Երևանում, ինչը թույլ կտա նվազեցնել տեխնիկական ջրի կորուստները և բարելավել ջրի ու ջրահեռացման ծառայությունները:
  3. «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II - Փուլ 3» (15 մլն եվրո). ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանի փոքր քաղաքներում և համայնքներում ջրամատակարարման և ջրահեռացման (կոյուղու) ենթակառուցվածքների վերականգնմանն ու կառուցմանը:
  4. «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» (3.5 մլն եվրո). ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը` Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում կոշտ կենցաղային թափոնների կառավարման բարելավման գործում:
  5. «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի ծրագրի 1-ին փուլ» (10 մլն եվրո). ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել էլեկտրաէներգիայի վաճառքի և պահուստային էներգամատակարարման նոր հաղորդման գիծ Հայաստանի և Վրաստանի միջև բարձր լարման հաստատուն հոսանքի ներդիրով կայանի կառուցման միջոցով, որի սկզբնական հզորությունը կազմելու է 350 ՄՎտ՝ մինչև 1050 ՄՎտ ընդլայնվելու հնարավորությամբ:
  6. «Երևան կոշտ թափոնների ծրագիր» (8 մլն եվրո). ծրագիրն իր բաղադրիչների միջոցով բարելավելու է Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգը: Մասնավորապես, նախատեսվում է Նուբարաշենում գործող աղբավայրի հարևանությամբ նոր սանիտարական աղբավայրի առաջին երկու գոտիների և օժանդակ ենթակառուցվածքի կառուցում, որը կնվազեցնի գործող ոչ սանիտարական աղբավայրի անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, հանրային առողջության և կլիմայի վրա:
  7. «Հայաստանի Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագիր» (12 մլն եվրո, որից` 6 մլն եվրո` ներդրումային դրամաշնորհ և 6 մլն եվրո` տեխնիկական աջակցություն). դրամաշնորհային միջոցներն ուղղված են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Լանջիկ-Գյումրի 27.3 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության ֆինանսավորմանը:
  8. «Հայաստանի ճանապարհային անվտագության բարելավման ծրագիր» (4.25 մլն եվրո). ծրագիրը միտված է Մ6 մայրուղու վրա, ինչպես նաև երկրի ամբողջ տարածքում ճանապարհային անվտանգության հետ կապված իրականացվելիք միջոցառումների ֆինանսավորմանը:
  9. «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» (10.52 մլն եվրո). ծրագրի նպատակն է ֆինանսավորել ՀՀ հարավային սահմանի երկայնքով Մեղրի քաղաքի մոտակայքում ներկայիս սահմանային անցակետի արդիականացումն ու ընդլայնումը:

ԵՄ-ը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) հետ սերտ համագործակցությամբ մեծապես աջակցում է ՀՀ ֆինանսների նախարարությանը նաև պետական ֆինանսների կառավարման, մասնավորապես` ծրագրային բյուջետավորման, պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների ոլորտներում իրականացվող բարեփոխումների շրջանակներում:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)