ԹԵԺ ԳԻԾ
Ֆինանսների նախարարի տեղակալը մասնակցել է «Ասիայի նախաձեռնության» երկրորդ բարձրաստիճան հանդիպմանը
06.09.2022
Ֆինանսների նախարարի տեղակալը մասնակցել է «Ասիայի նախաձեռնության» երկրորդ բարձրաստիճան հանդիպմանը

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն օրերս Ինդոնեզիայում մասնակցել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Ասիայի նախաձեռնության» երկրորդ բարձրաստիճան հանդիպմանը: Հայաստանի պատվիրակության կազմում է եղել նաեւ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Ասիայի նախաձեռնության» երկրորդ բարձրաստիճան հանդիպումը կայացել է «Աջակցություն վերականգնմանը՝ հարկման թափանցիկության բարձրացման միջոցով» խորագրի ներքո։ Հանդիպման առանցքում եղել են ասիական տարածաշրջանում հարկային մարմինների միջեւ միջազգային համագործակցության, հարկման նպատակով ֆինանսական տեղեկությունների հասանելիության ապահովման, հարկումից խուսափման եւ ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի խնդիրները:

Արման Պողոսյանը «Ասիայի նախաձեռնության» քարտուղարությանն է փոխանցել Հայաստանի Հանրապետության կողմից նախաձեռնությանը միանալու մասին Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի նամակ-համաձայնագիրը:

«Ասիայի նախաձեռնությունը» մեկնարկել է դեռեւս անցյալ տարի՝ նպատակ ունենալով աջակցել ՏՀԶԿ Հարկման նպատակով թափանցիկության եւ տեղեկատվության փոխանակման գլոբալ ֆորումի կողմից մշակված տեղեկությունների փոխանակության ստանդարտների ներդրման համաշխարհային ջանքերին եւ ձեւավորել ասիական տարածաշրջանին հարմարեցված լուծումներ՝ ՏՀԶԿ ստանդարտները ներդնելու համար։

Հանդիպմանը մասնակցել են «Ասիայի նախաձեռնությունը» ստորագրած 15 ենթադատությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Չինաստանից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Հարավային Կորեայից, Մալայզիայից, Մոնղոլիայից, Մալդիվներից, Թաիլանդից, Սինգապուրից, Հոնկոնգից (Չինաստան), Մակաոյից (Չինաստան), Պակիստանից եւ Բրունեյից։

Հանդիպման մասնակիցները քննարկել են «Ասիայի նախաձեռնության» գործունեության ոլորտները, ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների ավտոմատ փոխանակման արդյունավետությունը եւ մի շարք այլ հարցեր: Փոխանակվել է նաեւ կամավոր բացահայտման սխեմաների եւ իրական շահառուների մասով արդյունավետ համակարգի ձեւավորման փորձը։ Հանդիպման արդյունքներով հաստատվել է «Ասիայի նախաձեռնության» շրջանակում առաջիկա գործունեության բարձրաստիճան աշխատանքային ծրագիրը։

Հայաստանը միացել է «Ասիայի նախաձեռնությանը» 2022 թ.-ի օգոստոսին։ Ակնկալվում է, որ Հայաստանի մասնակցությունը նախաձեռնությանը հնարավորություն կընձեռի զարգացնել հարկային վարչարարության ոլորտում միջազգային համագործակցությունն ասիական տարածաշրջանի գործընկերների հետ, ապահովել այդ երկրներից հարկային տեղեկությունների հասանելիությունը Հայաստանի հարկային մարմնի համար, ակտիվացնել ասիական տարածաշրջանի երկրների հետ հարկային տեղեկատվության արդյունավետ փոխանակումը, ինչպես նաեւ հարկումից խուսափման դեմ պայքարում իրականացնել լավագույն փորձի փոխանակում՝ նպաստելով ՀՀ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը։

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ՀՀ Կառավարության հերթական նիստում ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ ներքին աուդիտորների մասնագիտական վերապատրաստման դասընթացների վերբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 13-ից սկվելու են ՀՀ հանրային հատվածի որակավորում ունեցող ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացները:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Պետության կարիքների համար կնքված պայմանագրերի վերաբերյալ

Պետության կարիքների համար ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր

Պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման...