Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության ներկայացուցիչները հանդիպել են ԵՊՀ ուսանողների հետ
29.03.2023
Ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության ներկայացուցիչները հանդիպել են ԵՊՀ ուսանողների հետ

 ՀՀ ֆինանսների նախարարության և ԵՊՀ-ի միջև կնքված հուշագրի շրջանակում այսօր տեղի է ունեցել հանդիպում Նախարարության ներկայացուցիչների և ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների ուսանողների միջև:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ՖՆ գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը, ՄՌԿ վարչության պետ Ծովինար Բարսեղյանը, մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Գարիկ Պետրոսյանը, արտաքին հատվածի կանխատեսումների և վերլուծությունների բաժնի պետ Արշալույս Հարությունյանը և հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության կոորդինացման բաժնի գլխավոր մասնագետ Նարեկ Կարապետյանը:

 ՖՆ ներկայացուցիչներն ուսանողներին են ներկայացրել Նախարարության նպատակները և հիմնական գործառույթները մակրոտնտեսական քաղաքականության մշակման և իրագործման համատեքստում, մասնավորապես՝ հիմնական ուղղությունները, մակրոտնտեսական վերլուծությունների և կանխատեսումների գործիքակազմը և այլն:

Հանդիպման ընթացքում ԵՊՀ կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, կարևորելով ֆինանսների նախարարության հետ այսօրինակ միջոցառումների կազմակերպումը, ընդգծել է, որ պետական գերատեսչությունների հետ գործակցությունը ուսանողների մոտ ձևավորում է պետականամետ մտածողություն, և կոտրվում է կարծրատիպը, թե գերատեսչությունները փակ և լճացող համակարգեր են:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)