Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարարությունը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչների հետ
18.10.2023
Ֆինանսների նախարարությունը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչների հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կոնստանտին Սոկուլսկիի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) ներկայացուցիչները:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հովհաննիսյանն ընդգծել է, որ Կառավարությունն իր 2021-2026 թթ. ծրագրով կարեւորում է շրջակա միջավայրի պահպանության, տնտեսության զարգացման եւ սոցիալական պաշտպանության ներդաշնակեցումը, եւ այս համատեքստում բարձր է գնահատել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի իրականացման անհրաժեշտությունը:

Նախարար Հովհաննիսյանը կարեւորել է ծրագրի ժամկետի՝ 36 ամսով երկարաձգումը եւ շեշտել, որ Կառավարությունը հետագայում եւս հանձնառու է լինելու ակտիվ համագործակցելու ծրագրի նպատակները կյանքի կոչելու ուղղությամբ:

Կողմերը երկուստեք ընդգծել են ծրագրի նշանակությունը, քանի որ այն միտված է էներգիայի խնայողությանը, էներգետիկ անկախության բարձրացմանը եւ ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը, որոնք համահունչ են ՄԱԿ-ի եւ ՀՀ կառավարության ծրագրով սահմանված նպատակադրումներին:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթին

Մայիսի 2-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)