ԹԵԺ ԳԻԾ
Ֆինանսների նախարարությունը կազմակերպում է մրցույթ աշակերտների և ուսանողների համար
02.06.2023
Ֆինանսների նախարարությունը կազմակերպում է մրցույթ աշակերտների և ուսանողների համար

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ աշակերտներ և ուսանողներ,

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 2023 թվականին ակտիվացնում և խորացնում է համագործակցությունը ուսումնական հաստատությունների հետ: Այս գործընթացի շրջանակներում նախատեսվում է իրականացնել էսսեների և վերլուծական հոդվածների մրցույթներ, համապատասխանաբար՝ ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների համար: 

Նախատեսված մրցույթները նպատակ ունեն խթանել տնտեսական գրագիտությունը և հանրային ֆինանսների մասին իրազեկվածությունը: Նմանատիպ մրցույթների միջոցով Նախարարությանը նպատակ ունի համագործակցել ձեզ՝ հաջորդ սերնդի առաջնորդների և որոշումներ կայացնողների հետ՝ խրախուսելով ձեր քննադատական ու ստեղծագործական մտածելակերպը ձեր կյանքի, ինչպես նաև երկրի ապագայի վրա ազդող տնտեսական խնդիրներին առնչվելիս:

Միաժամանակ, մրցույթներում հաղթանակի արդյունքում ձեռք բերված բացահայտումն ու ճանաչումը կարող են օգնել ձեզ նախանշել ձեր ակադեմիական և մասնագիտական զարգացման ուղղությունները  ֆինանսների ոլորտում:

Մրցույթների նպատակն է երիտասարդների ստեղծագործ մտքի և վառ երևակայության օգնությամբ ցույց տալ հանրային ֆինանսների և դրանք կազմակերպող կառույցի՝ Ֆինանսների նախարարության, դերը բնակչության և պետության կյանքում։

Մրցույթների պայմաններին և մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև բերված հղումներով:

Մաղթում ենք ձեզ հաջողություն:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ստեղծված ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում եւ արտերկրում ապրող մեր բազմաթիվ...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներն այցելել են Ֆինանսների նախարարություն

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ուսումնական ծրագրի շրջանակում հուլիսի 31-ին տեղի է ունեցել

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Սույն թվականի սեպտեմբերի 26-ին, 27-ին, 28-ին ժամը 11:00-13:00 և ժամը 15:00-17:00 ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա հանրային...