ԹԵԺ ԳԻԾ
Ֆինանսների նախարարը հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ
22.02.2023
Ֆինանսների նախարարը հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ

ՀՀ Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Ասիական զարգացման բանկի Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրենի տեղակալ Քերն Մյուրեյը, ԱԶԲ այլ պաշտոնյաներ, ինչպես նաև նախարարության ներկայացուցիչներ:

Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է ԱԶԲ-ի հետ համագործակցության կարևորությունը առանցքային ոլորտներում իրականացվող բարեփոխումների շրջանակներում: Նախարարը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Ասիական զարգացման բանկի շարունակական աջակցությունը նաև կարողությունների և մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ։

Զրուցակիցները կարևորել են ԱԶԲ-Հայաստան ակտիվ փոխգործակցության ապահովումը ինչպես տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման, այնպես էլ մասնավոր հատվածում գիտելիքի և փորձի փոխանակման ուղղությամբ:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցության շրջանակը, ինչը հնարավորություն կտա բացահայտելու այն ուղղությունները, որոնց շրջանակներում կարող է դիտարկվել ԱԶԲ նոր ծրագրերի իրականացումը:

Քննարկվել են նաև Ասիական զարգացման բանկի հետ ընթացիկ ծրագրերը։

Նորություններ  ➤

Նորության նկար

Վահե Հովհաննիսյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին

Նախարարը դեսպանին է ներկայացրել ՀՀ տնտեսական ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ կառավարության առաջնահերթություններին, հարկաբյուջետային քաղաքականությանը և ներդրումային միջավայրի բարելավման...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Խնայողական արժեկտրոնային պարտատոմսների թողարկում

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ Գանձապետական պահառուի միջոցով վաճառվում են խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր հետևյալ պայմաններով` 6 ամիս` 8.5%,