ԹԵԺ ԳԻԾ
Ֆինանսների նախարարը հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղի ուսանողներին
02.05.2022
Ֆինանսների նախարարը հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղի ուսանողներին

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղի ուսանողներին:

Ուսանողները շրջայց են կատարել ՀՀ ֆինանսների նախարարության շենքում, ծանոթացել են նախարարության գործունեությանը, լիազորությունների շրջանակին, աշխատանքի սկզբունքներին եւ ուղղություններին:

Նախարար Խաչատրյանն ապագա տնտեսագետներին է ներկայացրել բյուջեի եկամուտների ձեւավորման եւ միջոցների բաշխման հիմնական ուղիներն ու սկզբունքները, խոսել նախարարության հիմնական գործառույթներից, ինչպես նաեւ պատասխանել է ուսանողների հարցերին:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, ովքեր խոսել են հարկաբյուջետային քաղաքականության մշակման, պետական բյուջեի պլանավորման, մակրոտնտեսական կանխատեսումների իրականացման թեմաների շուրջ:

Ֆինանսների նախարարության գործունեության վերաբերյալ ուսանողների իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներն այսուհետ կրելու են շարունակական բնույթ:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկել են 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է 2022 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, մակրոտնտեսական և...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողներին

Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը, եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության