ԹԵԺ ԳԻԾ
Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել  գնումների համակարգողների որակավորման շնորհման քննություն
04.06.2021
Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել գնումների համակարգողների որակավորման շնորհման քննություն

Հայաստանի ֆինանսների նախարարությունում այսօր տեղի է ունեցել  գնումների համակարգողների որակավորման շնորհման քննություն:

Քննությունները անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ: Դրանց մասնակցում են գնումների գործընթացի մասնակից պատվիրատուների գնումների հարցերով մասնագետները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:

Մասնակիցները www.gnumner.am կայքի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցում են իրենց մասնակցության հայտը, որը հաստատվելու դեպքում միայն կարող են մասնակցել քննությանը: