Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարության և «Standard and Poor's» վարկանիշային գործակալության միջև ստորագրվել է համաձայնագիր
02.08.2021
ՀՀ ֆինանսների նախարարության և «Standard and Poor's» վարկանիշային գործակալության միջև ստորագրվել է համաձայնագիր

Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2020թ. հուլիսի 16-ի թիվ 1202-Լ որոշմամբ հաստատված Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի շրջանակներում վերջերս ՀՀ ֆինանսների նախարարության և «Standard and Poor's» վարկանիշային գործակալության միջև ստորագրվել է համաձայնագիր, որով Հայաստանի Հանրապետությանն այսուհետ սուվերեն վարկանիշ կշնորհվի նաև երրորդ՝ «Standard and Poor's» վարկանիշային գործակալության կողմից:

Նկատենք, որ մինչ այժմ Հայաստանին վարկանիշ էր շնորհվել «Fitch» և «Moody's» վարկանիշային գործակալությունների կողմից: 

Միաժամանակ, «Standard and Poor's»-ի հետ համագործակցությունը հնարավորություն կտա համեմատաբար փոքր տեղական կազմակերպություններին օգտվելու գործակալության վարկանիշավորման ծառայություններից, նաև հաշվի առնելով, որ Հայաստանի կողմից սուվերեն վարկանիշի ստացումը կնվազեցնի մասնավոր հատվածի կազմակերպությունների համար վարկանիշի ստացման հետ կապված ծախսերը:

Նորություններ  ➤

Նորության նկար

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկանիշը«Ba3» մակարդակում

Հունիսի 26-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տեղական արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում մասնակցության հայտերի ներկայացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում ենք, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարութ...