Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկվել են համագործակցային հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված հարցեր
06.09.2017
Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկվել են համագործակցային հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված հարցեր

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Համաշխարհային բանկում Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում տկն. Թեմբոնի կողմից ներկայացվել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրեն տիկին Սիլվի Բոսութղոն: Սիլվի Բոսութղոն Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենն է 2017թ. սեպտեմբերի 1-ից: 1998 թ. ի վեր տկն. Բոսութղոն աշխատում է Համաշխարհային բանկում՝ լինելով Կենտրոնական Ասիայի երկրների համակարգող:

ՀՀ ֆինանսների նախարարը հույս է հայտնել, որ տկն. Բոսութղոյի հետ hամագործակցությունը կլինի բեղմնավոր և արդյունավետ ու կնպաստի Համաշխարհային բանկի հետ Հայաստանի Հանրապետության 25-ամյա համագործակցային հարաբերությունների ամրապնդմանն ու հետագա զարգացմանը:

Համաշխարհային բանկի թիմի հետ հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերին:

Նորություններ  ➤

Նորության նկար

Շարունակվել է ՎԶԵԲ 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

Մայիսի 15-ին շարունակվել է Երևանում անցկացվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)