Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
28.07.2020
Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին

Կառավարությունը հաստատել և սահմանված կարգով ԱԺ է ներկայացրել 2021-2023 թվականների Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ)։  Այն ենթադրում է` մակրոտնտեսական կայուն միջավայրին համապատասխանող բյուջետային ռե­սուրս­­նե­­րի (մուտ­քե­րի) համապարփակ և իրատեսական գնահատում, քաղաքականությունների իրականացման նպատակով կատարվող ծախսերի՝ վարից վեր մո­տեց­մամբ գնահատում, հասանելի բյուջետային ռեսուրսների և պահանջվող ծախսերի ներդաշնակության ապա­հովում համապատասխան մեխանիզմների օգնությամբ:

2021-2023 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված մակրոտնտեսական կանխատեսումները վերանայվել են։

Մասնավորապես՝

  • Համաշխարհային տնտեսություն։ Դեռևս 2019 թվականի վերջին կանխատեսվում էր, որ աշխարհի ավելի քան 170 երկրների տնտեսությունները 2020 թվականին կաճեն։ Մինչդեռ, կորոնավիրուսի համավարակի (COVID 19) ազդեցության գնահատականների ձևավորմանը զուգընթաց վերանայվեցին նաև հենց այդ նույն թվով երկրների տնտեսական զարգացումների կանխատեսումները՝ անկման ուղղությամբ։ Ներկայում, ամբողջ աշխարհը շարունակում է կրել համավարակի արագ տարածման բացասական հետևանքները: Այս պայմաններում հատկանշական է, որ զգալի անկում է կանխատեսվում ՀՀ գործընկեր երկրների տնտեսությունների համար, որի էական բացասական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա անխուսափելի է։
  • ՀՀ տնտեսություն։ Արտակարգ դրության և կիրառվող սահմանափակումների պայմաններում ՀՀ-ում նվազում է ինչպես պահանջարկը, այնպես էլ առաջարկը: Առավելապես տուժել են ծառայությունների, շինարարության և մշակող արդյունաբերության ճյուղերը։ Այս պայմաններում ՀՀ համար 2020թ. սպասվում է 2.6% տնտեսական անկում, իսկ միջնաժամկետում՝ միջինում 6.1% տնտեսական աճ: Ընդ որում, համավարակի տարածման և տևողության մեծ անորոշություններով պայմանավորված, կանխատեսվող հորիզոնում գերակշռում են տնտեսական աճի դեպի ներքև ուղղությամբ ռիսկերը։   

Տնտեսական զարգացումներին համարժեք արձագանքելու նպատակով՝ 2020թ. և միջնաժամկետում հարկաբյուջետային քաղաքականության առջև դրվել են հետևյալ առաջնահերթությունները՝

  • Հակապարբերաշրջանային քաղաքականություն։ Հարկաբյուջետային կանոնների համակարգին համահունչ՝ 2020թ.-ին հարկաբյուջետային քաղաքականությունը կլինի խթանող` հակազդելու COVID-19 համավարակի բռնկման և կիրառված տնտեսական սահմանափակումների պատճառով առաջացած տնտեսական ցնցմանը։ Իսկ արդեն 2021թ․-ից հարկաբյուջետային քաղաքականությունը կունենա չեզոք ուղղվածություն։
  • Երկարաժամկետ տնտեսական աճի խթանում։ Հարկաբյուջետային քաղաքականությունը 2020թ.-ին կշեղվի պետական ֆինանսների «ոսկե կանոնից», որը պահանջում է, որ տվյալ տարում կառավարության վերցրած փոխառությունների ծավալը չգերազանցեն պետական ներդրումների ծավալին, իսկ ընթացիկ ծախսերը ծածկվեն սեփական եկամուտներով։ 2021թ.-ից հարկաբյուջետային քաղաքականությունը կվերադառնա «Ոսկե կանոնին»: «Ոսկե կանոնի» ներքո պետական ենթակառուցվածքներ ուղղվող կապիտալ ծախսերի դերի բարձրացումը թույլ կտա խթանել երկարաժամկետ տնտեսական աճը և ՀՆԱ աճի հաշվին երկարաժամկետ հեռանկարում ապահովել պետական պարտքի կայունությունը։
  • Հարկաբյուջետային և պարտքի կայունության պահպանում։ COIVID-19 համավարակի պայմաններում պետական բյուջեի հարկային եկամուտների նվազումը և հակաճգնաժամային գործողությունների հետևանքով ընթացիկ ծախսերի և տնտեսության վարկավորման աճերը կհանգեցնեն ՀՀ կառավարության պարտքի բեռի էական շեղմանը ՀՆԱ-ում 50% շեմից։ Միջնաժամկետում հարկաբյուջետային քաղաքականության նպատակն է սահուն կերպով նվազեցնել պարտքի բեռը՝ հասցնելով այն 54.7%-ի, այնուհետև հետագա տարիներին ապահովել կառավարության պարտքի բեռի՝ ՀՆԱ-ի 50%-ից նվազեցման թիրախի ապահովումը: 

Կառավարությունն առաջիկա տարիների՝ 2021-23թթ․ համար առավել կարևո­րում է պե­տական բյուջեի հիմնական ծախսային հետևյալ գերակայությունները՝ սոցիալական ոլորտ (կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն), պաշտպանության և ազգային անվտանգության կառույցների անհրաժեշտ ֆինանսավորում, տնտեսության առանձին ոլորտներում ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման ծրագրերի իրականացում։

 

 

 

 

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի նոյեմբերի 19-ին և 21-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, նոյեմբերի 20-ին ժամը 11:00-13:00 ՀՀ ֆինանսների նախարարության վ...