Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հայաստանի Հանրապետությունն ու Արժույթի միջազգային հիմնադրամն աշխատանքային մակարդակի համաձայնություն են ձեռք բերել Պահուստային ծրագրի առաջին վերանայման ուղղությամբ
14.04.2023
Հայաստանի Հանրապետությունն ու Արժույթի միջազգային հիմնադրամն աշխատանքային մակարդակի համաձայնություն են ձեռք բերել Պահուստային ծրագրի առաջին վերանայման ուղղությամբ

2023թ. մարտի 9-ից 21-ը ԱՄՀ առաքելության՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում կազմակերպվել են ԱՄՀ աջակցությամբ իրականացվող Պահուստային ծրագրի առաջին վերանայման քննարկումները: Հաշվի առնելով Պահուստային ծրագրի ներքո Հայաստանի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացումը՝ կողմերն աշխատանքային մակարդակի համաձայնություն են ձեռք բերել ծրագրի առաջին վերանայման ուղղությամբ, իսկ վերանայման հաստատումը ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից պլանավորված է 2023թ. հունիս ամսին: Վերանայման արդյունքում Հայաստանի համար հասանելի կդառնա 24.8 մլն ԱՄՆ դոլար (18.4 մլն ՀՓԻ) ծավալով ֆինանսավորում, որը, սակայն, պլանավորվում է օգտագործել միայն վճարային հաշվեկշռի խնդիրների ի հայտ գալու պարագայում:

ԱՄՀ ներկայացուցիչները տպավորիչ են համարել մի շարք մարտահրավերների ու գլոբալ անորոշությունների պայմաններում Հայաստանի՝ 2022թ. 12.6% տնտեսական աճն ու 2023թ. առաջին ամիսներին տնտեսական ակտիվության բարձր տեմպը, ինչպես նաև Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության նշանակալի կրճատումը մինչև 46.7%: ԱՄՀ գնահատմամբ՝ ընթացիկ տարում տնտեսական աճի տեմպը որոշակիորեն կդանդաղի, սակայն կմնա կայուն մակարդակում՝ պայմանավորված սպառման և ներդրումների նշանակալի ծավալներով: Կանխատեսվում է նաև, որ մինչև տարվա ավարտը գնաճը կթուլանա՝ պայմանավորված դրամավարկային քաղաքականության խստացման ու դրամի արժևորման հետաձգված հետևանքներով, ինչպես նաև ներմուծվող սննդամթերքի և էներգիայի գների նվազմամբ: ԱՄՀ ներկայացուցիչներն ակնկալում են, որ ՀՀ կառավարության 2021-2026թթ. հավակնոտ ծրագրով նախանշված բարեփոխումների հաստատուն իրականացումը միջնաժամկետում կարող է հանգեցնել ավելի բարձր տնտեսական աճի։

ԱՄՀ-ն ողջունել է ՀՀ կառավարության ջանքերը՝ ուղղված հանրային ​​ծախսերի արդյունավետության բարձրացմանը, հանրային ​​ֆինանսների ու հանրային ներդրումների կառավարմանը՝ վստահություն հայտնելով, որ անարդյունավետ հարկային ծախսերի վերացումն ու եկամուտների վարչարարության բարելավումն էական նշանակություն կունենան առաջնահերթ ծախսերի համար անհրաժեշտ հարկաբյուջետային տարածք ստեղծելու համար: Մյուս կողմից, արձանագրվել է պրոակտիվ դրամավարկային քաղաքականության հաջող իրագործումը գնաճային ճնշումների զսպման գործում:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությանը: Առաքելությունը Հայաստանում է գտնվում պահուստային ծրագրի (Ծրագիր) երրորդ վերանայման...

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2025-2027թթ. ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ ֆինանսների...