ԹԵԺ ԳԻԾ
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում աղքատության դեմ պայքարի ՀԲ քաղաքականությանը
10.03.2023
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում աղքատության դեմ պայքարի ՀԲ քաղաքականությանը
ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների քսաներորդ համալրման շրջանակներում Հայաստանի Հանրապետության հանձնառության գործիքին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
 
Միջազգային զարգացման ընկերակցությունը (ՄԶԸ) Համաշխարհային բանկի խմբի հիմնական կառույցներից է, որի գործունեության հիմնական նպատակը ծայրահեղ աղքատ երկրներին աջակցության տրամադրումն է՝ այդ թվում ի հաշիվ անդամ երկրների (դոնորների) կամավոր նվիրաբերումների:
Հայաստանի Հանրապետությունը 2014 թվականից չի հանդիսանում ՄԶԸ աջակցությունից օգտվող երկիր:
 
Կառավարության այսօրվա նիստում հաստատված նախագծով նախատեսվում է, որ Հայաստանը կմասնակցի ՄԶԸ ռեսուրսների համալրմանը` հանդես գալով որպես ՄԶԸ դոնոր:
ՄԶԸ ռեսուրսների համալրմանն ուղղված ՀՀ ներդրումը կկազմի 700,000 հատուկ փոխառության իրավունք (շուրջ մեկ միլիոն ԱՄՆ դոլար)։
 
Այսպիսով, Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում աղքատության դեմ պայքարի ՀԲ քաղաքականությանը՝ աջակցելով Բանկի երկու հիմնական նպատակների՝ «մինչև 2030թ. ծայրահեղ աղքատության կրճատում» և «նպաստել երկրների ընդհանուր բարեկեցությանը և բարգավաճմանը» իրագործմանը:

Նորություններ  ➤

Նորության նկար

Վահե Հովհաննիսյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին

Նախարարը դեսպանին է ներկայացրել ՀՀ տնտեսական ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ կառավարության առաջնահերթություններին, հարկաբյուջետային քաղաքականությանը և ներդրումային միջավայրի բարելավման...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Խնայողական արժեկտրոնային պարտատոմսների թողարկում

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ Գանձապետական պահառուի միջոցով վաճառվում են խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր հետևյալ պայմաններով` 6 ամիս` 8.5%,