Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
16.04.2024
Հայտարարություն աշխատանքի ներգրավման նպատակով

ՀՀ ֆինանսների նախարարությունը հանրային ֆինանսների կառավարման ոլորտում իր քաղաքականությունն իրականացնելու նպատակով հայտարարում է համագործակցության ծրագիր ուսանողների և երիտասարդ մասնագետների շրջանում:

Թեկնածուներին ներկայացվող պահանջներն են՝

  • Կրթություն՝ հանրային ֆինանսների կառավարման (մագիստրոսական ծրագիր), տնտեսագիտության, ֆինանսների, մաթեմատիկայի ոլորտում
  • Առնվազն ավարտական կուրսում (4-րդ կուրս) գտնվող ուսանողներ, մագիստրատուրայի ուսանողներ կամ նորավարտ մասնագետներ
  • Անգլերեն լեզվի իմացություն
  • Մաթեմատիկական մոդելավորման գործիքների տիրապետում
  • Հետազոտական աշխատանքներ իրականացնելու հմտություններ
  • Վերլուծական մտածողություն

Խնդրում ենք, բոլոր հետաքրքրվող և պահանջներին բավարարող անձինք ուղարկեն իրենց ինքնակենսագրականը (Resume)՝ հայերեն լեզվով hrm@minfin.am էլ. հասցեին առարկա դաշում նշելով՝ «Վերլուծաբան» մասնագիտության համար:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մասնակցել է Ազգային փոխանցումային հաշիվներ գործիքի վերաբերյալ քննարկմանը

ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ մասնակցել են Ազգային փոխանցումային հաշիվներ (NTA) գործիքի վերաբերյալ...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի հունիսի 12-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, հունիսի 13-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00...