Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
05.04.2024
Հայտարարություն՝ ՀՀ ֆինանսների նախարարության սեփականությունը հանդիսացող պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերը (գործերը)` թղթե կրիչով փաստաթղթերը (գործերը), վերամշակման հանձնելու նպատակով հոլանդական աճուրդ-վաճառքի վերաբերյալ

«05»  ապրիլի  2024 թ.

Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն,

«Հրապարակային սակարակությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աճուրդը կազմակերպվում է ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում՝ ՀՀ, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 1 հասցեում, 2024 թ. ապրիլ 22-ին՝ ժամը 10:00-ին: Կազմակերպվում է ՀՀ ֆինանսների նախարարության սեփականություն հանդիսացող՝ պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի (գործերի)` թղթե կրիչով փաստաթղթերի (գործերի), աճուրդ-վաճառք՝ հոլանդական աճուրդային եղանակով:

Աճուրդ-վաճառքով օտարվում է՝ Լոտ շուրջ 1200 կգ պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթեր (գործեր)` թղթե կրիչով փաստաթղթեր (գործեր), մեկնարկային գինը 1 կգ համար՝ 100 (մեկ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, նախավճարը՝ 100 (մեկ հարյուր) Հայաստանի Հանրա­պե­տության դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝

ա) ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները,

բ) աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը։

Նախավճարը վճարվում է 900000904152 հաշվին: Աճուրդին մասնակցել ցանկացողները կարող են աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը մինչև աճուրդին նախորդող աշխատանքային օրվա ժամը 18:00-ն ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն` ՀՀ, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 1 հասցեով, կամ առցանց եղանակով՝ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական secretariat@minfin.am փոստի հասցեով: 

Աճուրդ-վաճառքով օտարվում է՝ Լոտ շուրջ 1200 կգ պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթեր (գործեր)` թղթե կրիչով փաստաթղթեր (գործեր), մեկնարկային գինը 1 կգ համար՝ 100 (մեկ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է վճարել լոտի գինը 900000904152  հաշվին` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը:

Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել 011 800600 հեռախոսահամարին կամ այցելել ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայք՝ www.minfin.am: Աճուրդի կազմակերպման վայրում կանոնակարգը կարող է տրամադրվել աճուրդի մասնակցին՝ համապատասխան դիմումի հիման վրա:

 

Հասցե` ՀՀ, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ.` +37411800600

Էլ. փոստ` secretariat@minfin.am

Վկայականի նմուշ

Թիվ 383-Ա հրաման

Հավելված 1

Հավելված 2

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և ԶՖԳ տարածաշրջանային տնօրեն Մաթյե Վասյորի հետ

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և Զարգացման ֆրանսիական գործակալության ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյե Վասյորի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի նոյեմբերի 19-ին և 21-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, նոյեմբերի 20-ին ժամը 11:00-13:00 ՀՀ ֆինանսների նախարարության վ...