Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
14.02.2020
Հայտարարություն՝ ՀՀ ֆինանսների նախարարության սեփականությունը հանդիսացող պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերը (գործերը)` թղթե կրիչով փաստաթղթերը (գործերը), վերամշակման հանձնելու նպատակով հոլանդական աճուրդ-վաճառքի վերաբերյալ

Աճուրդը կազմակերպվում է ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում՝ ՀՀ, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 1 հասցեում, 2020 թ. մարտի 9-ին՝ ժամը 10:00-ին: Կազմակերպվում է ՀՀ ֆինանսների նախարարության սեփականություն հանդիսացող՝ պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի (գործերի)` թղթե կրիչով փաստաթղթերի (գործերի), աճուրդ-վաճառք՝ հոլանդական աճուրդային եղանակով:

Աճուրդ-վաճառքով օտարվում է՝ Լոտ 1՝ 700 կգ – 1200 կգ պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթեր (գործեր)` թղթե կրիչով փաստաթղթեր (գործեր), մեկնարկային գինը 1 կգ համար՝ 100 (մեկ հարյուր)   Հայաստանի Հանրապետության դրամ, նախավճարը՝ 100 (մեկ հարյուր)  Հայաստանի Հանրապետության դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝

ա. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները

բ.  աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթը:

 

Նախավճարը վճարվում է 900000904152 հաշվին: Աճուրդին մասնակցել ցանկացողները կարող են աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը մինչև աճուրդին նախորդող աշխատանքային օրվա ժամը 18.00-ն ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն` ՀՀ, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 1 հասցեով՝ մասնակցի վկայական ստանալու համար: 

Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը, աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է վճարել լոտի գինը 900000904152 հաշվին` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը:

Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել 011800156 հեռախոսահամարին կամ այցելել ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայք՝ www.minfin.am: Աճուրդի կազմակերպման վայրում կանոնակարգը կարող է տրամադրվել աճուրդի մասնակցին՝ համապատասխան դիմումի հիման վրա:

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

Հասցե` ՀՀ, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ.` +37411800156

Էլ. փոստ` secretariat@minfin.am

Նորություններ  ➤

Նորության նկար

Ավարտվել է ՎԶԵԲ 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

Մայիսի 16-ին շարունակվել է Երևանում անցկացվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)