26.10.2020
Հայտարարություն՝ հոկտեմբերի 30-ին տեղի ունենալիք Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի հեռավար նիստի վերաբերյալ
2020 թվականի հոկտեմբերի 30-ին ժամը 16:00-ին հեռավար եղանակով տեղի է ունենալու Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նիստը՝ հետևյալ օրակարգով.
- «Ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման անցկացման կարգի նախագիծը հաստատելու մասին» ՀՎԽ որոշման նախագծի աշխատանքային քննարկում,
- Ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ձևերի վերաբերյալ աշխատանքային քննարկում,
- Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահի կողմից մասնագիտացված կառույցի կատարած աշխատանքների, առկա խնդիրների ներկայացում և քննարկում։