ԹԵԺ ԳԻԾ
15.08.2022
Հայտարարություն՝ լիցենզավորող ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու մասին

Սույնով տեղեկացնում ենք, ՀՀ կառավարության 11.08.2022թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2302-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» 1255-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2302-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորման կարգի 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը» բառերը փոխարինվել են «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը» բառերով.          ՀՀ կառավարության 11.08.2022թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» 1243-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման 1-ին կետը լրացվել է նոր՝ 14-րդ ենթակետով.

«14) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` աղյուսակի 6-րդ բաժնի 6-րդ և 18-րդ բաժնի 1.1-ին կետերով.»:

Այսինքն սահմանվել է, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ բաժնի 6-րդ նախատեսված լիցենզավորման ենթակա «Ինկասացիոն ծառայությունների մատուցման» գործունեություն տեսակը (այսուհետ՝ Գործունեություն) լիցենզավորող ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին է հանդիսանում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Հետևաբար՝ Գործունեության տեսակի մասով հայտերը և հետագայում դրանց հետ կապված բոլոր դիմումները կամ այլ փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն կամ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները ստանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 

Ստորև՝ համապատասխան իրավական ակտերը

ՀՀ կառավարության 11.08.2022թ. N 1243-Ն որոշում

ՀՀ կառավարության 11.08.2022թ. N 1255-Ն որոշում

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարի տեղակալը մասնակցել է ՀԲ և ԱՄՀ Ընկերակցային խմբի հանդիպմանը

Ընկերակցային խմբի հանդիպումները հարթակ են, որտեղ անդամ երկրների հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության ինստիտուտների բարձրաստիճան ներկայացուցիչներ կարծիքներ են փոխանակում և քննարկում ԱՄՀ-ի և ՀԲ-ի քաղաքականություններն ու...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ ներքին աուդիտորների մասնագիտական վերապատրաստման դասընթացների վերբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 13-ից սկվելու են ՀՀ հանրային հատվածի որակավորում ունեցող ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացները:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Պետության կարիքների համար կնքված պայմանագրերի վերաբերյալ

Պետության կարիքների համար ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր

Պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման...