Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ԱԶԲ ներկայացուցչին
22.05.2024
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ԱԶԲ ներկայացուցչին

Մայիսի 22-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի կողմից ստորագրվել է «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը: Ստորագրմանը ներկա է գտնվել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամի (JFPR) կողմից առաջարկվող 3 մլն ԱՄՆ դոլար ծավալով դրամաշնորհը կաջակցի Հայաստանի կառավարությանը՝ բարձրացնելու գյուղատնտեսական կենսամիջոցների ճկունությունը և բարելավելու պարենային անվտանգությունը գյուղական վայրերում, որոնք խիստ խոցելի են կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ: Կլիմայական պայմաններին հարմարվողական պարենային անվտանգության բարձրացման ծրագիրը (CAFSEP) կենտրոնանալու է ՀՀ երկու մարզերի՝ Շիրակի և Տավուշի վրա:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ-ի) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Սույն թվականի հունվարի 27-ին` ժամը 11:00-13:00, հունվարի 29-ին` ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, հունվարի 30-ին` ժամը 11:00-13:00, <...