Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը
14.02.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ-ի) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում Քրիստինե Վայգանդը անդրադարձել է հայկական կողմի հետ ընթացիկ համագործակցության վերաբերյալ հարցերին՝ մեծապես կարևորելով ՀՀ կառավարության ջանքերը երեխաների իրավունքների պաշտպանությանն ու բարեկեցության ամրապնդմանն ուղղված ծրագրերին աջակցելու գործում:

Նախարար Հովհաննիսյանն իր հերթին բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել շարունակելու համատեղ ջանքերը՝ ուղղված կրթական, առողջապահական և սոցիալական աջակցության ոլորտների զարգացմանը:

Կողմերը մտքեր են փոխանակել երեխաների իրավունքներին վերաբերող հանրային ֆինանսների թափանցիկությանն ու հաշվետվողականությանն առնչվող խնդիրների և առաջնահերթությունների վերաբերյալ:

Նորություններ  ➤

Նորության նկար

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկանիշը«Ba3» մակարդակում

Հունիսի 26-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տեղական արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: