Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ենթակառուցվածքների հարցերով պատվիրակությանը
18.02.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ենթակառուցվածքների հարցերով պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ենթակառուցվածքների հարցերով պատվիրակությանը, որի կազմում էին Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսը, ենթակառուցվածքների գծով տարածաշրջանային ղեկավար Ելենա Գոդեևան, ինչպես նաև ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին:

Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են ՎԶԵԲ 2025-2030 թվականների Հայաստանի ռազմավարությունը, ինչպես նաև Բանկի ռազմավարական առաջնահերթությունները: Համաձայն սահմանված առաջնահերթությունների՝ Բանկը մտադիր է կենտրոնանալ Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիայի ամրապնդման վրա` աջակցելով բարձր ներուժ ունեցող ոլորտների ընկերություններին, միաժամանակ աշխատելով բարելավել առևտրային ուղիները և լոգիստիկ ենթակառուցվածքները արդյունավետ տնտեսական փոխգործակցություններ ապահովելու համար: Բանկը նպատակ ունի նպաստել դեկարբոնիզացմանը և էներգաարդյունավետության բարձրացմանը՝ միաժամանակ աջակցելով Հայաստանի քաղաքներին՝ հաղթահարելու իրենց ամենահրատապ բնապահպանական մարտահրավերները կայուն ենթակառուցվածքների միջոցով:

Նախարարը նշել է, որ Հայաստանը 2024թ. մայիսի 14-16-ը ՎԶԵԲ ամենամյա կարևորագույն միջոցառումը Երևանում հյուրընկալելուց հետո մեծ ոգևորությամբ է սպասում այս տարի Լոնդոնում կայանալիք տարեկան հանդիպմանը: ՎԶԵԲ-ը տասնամյակներ շարունակ Հայաստանի հուսալի գործընկերներից է, և ներկայումս համագործակցությունն ավելի ակտիվ է և ընդլայնված:

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը պատրաստակամություն է հայտնել ապագայում ևս պահպանել և էլ ավելի զարգացնել երկկողմ համագործակցության արդեն իսկ բարձր մակարդակը:

 

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...