Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական ստորագրել են կոնվենցիա
26.12.2024
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական ստորագրել են կոնվենցիա

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիա:

Կոնվենցիան հնարավորություն կտա խրախուսել ձեռ­նար­­կա­­­տի­րա­կան գործու­նեությունը երկու պե­­տու­թ­յուններում` ստեղծելով նպաստավոր մրցակ­ցա­յին պայմաններ, ներդրումային բարենպաստ միջավայր և ներդրողների համար կայուն հարկային դաշտ:

Կոնվենցիայի ստորագրումը հնա­րա­վո­րու­թյուն կընձեռի զարգացնել Հայաստանի Հանրա­­­պե­տու­­­թյան և Ճապոնիայի միջև ապրանք­­ների և ծառայությունների շր­ջանառությունը, կապի­տալի, տեխնոլոգիաների, մարդ­կանց շարժը, ինչպես նաև կնպաստի տն­տե­սա­կան կապերի զարգաց­մանը: 

Հատկանշական է, որ 2023թ. իրադարձությունների հետևանքով, ընդունելով շուրջ 115,000 ԼՂ բռնի տեղահանված անձանց, Հայաստանը դարձել է Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի (GCFF) շահառու: Սա հնարավորություն է տալիս ներգրավելու արտոնյալ ֆինանսավորում փախստականների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի համաֆինանսավորման համար:

Ֆինանսավորման ենթակա ծրագրերից ամենանշանակալին ԼՂ բռնի տեղահանված անձանց (և ոչ միայն) բնակարանային ապահովության ծրագիրն է: Ճապոնիայի կառավարությունն արդեն իսկ պաշտոնապես հայտարարել է Հայաստանի օգտին 10 մլն ԱՄՆ դոլար ներդրում կատարելու մասին:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման արարողությանը

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Սույն թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 11:00-13:00, դեկտեմբերի 17-ին` ժամը 11:00-13:00 և ժամը 15:00-17:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թ...